ԱԺ-ն կրկին չի ընտրի վարչապետ մայիսի 10-ին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին՝ ժամը 12.00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց՝ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայներով:
Հավելենք, որ ԲՀԿ-ն վարչապետի ընտրության նիստին չի մասնակցել։
Հիշեցնենք նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետի, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և ՀՀ նախագահի միջև՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ խորհրդարանն իշխող «Իմ քայլի» կողմից առաջադրված Փաշինյանին վարչապետ չի ընտրի, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.