Երուսաղեմում տեղի են ունեցել անկարգություններ հավատացյալների մասնակցությամբ
Անկարգությունները, որոնք վերածվել են բախումների Իսրայելի ոստիկանության հետ, բռնկվել են ուրբաթ երեկոյան Երուսաղեմի Տաճարի բարձունքում. վիրավորվել է երեք ոստիկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությանը:
«Ոստիկանության և սահմանայինների բազմաթիվ ուժեր աշխատում են կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ անկարգություններից հետո, որոնք սկսվել են այսօր Տաճարի բարձունքում, որոնց ընթացքում հարյուրավոր հավատացյալներ կոպտորեն խախտել են կարգուկանոնը, հարձակվել են ոստիկանների վրա՝ նրանց ուղղությամբ նետելով քարեր և տարբեր առարկաներ, որի հետևանքով երեք ոստիկան վիրավորվել է»,-ասվում է կառույցի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ներկայում իսրայելցի իրավապահները հայտնել են, որ նրանց հաջողվել է վերահսկողություն սահմանել իրավիճակի շուրջ:
Ուրբաթ երեկոյան վերականգնվել են նաև անկարգությունները Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարախ թաղամասում, բերման է ենթարկվել երկու մասնակից, հայտնել են Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանությանը կարգադրվել էր ցրել բողոքի ցույցը, մասնակիցներին հնարավորություն էր տրվել ինքնակամ հեռանալ, սակայն նրանք այդպես չէին վարվել: Այդ կապակցությամբ ոստիկանությունը ստիպված էր կիրառել հատուկ միջոցներ ամբոխին ցրելու համար, նշում են կառույցից: Գործողության ընթացքում բերման է ենթարկվել խուլիգանության, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության ուղղությամբ քարեր նետելու մեջ երկու կասկածյալ:
Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարախ թաղամասում, որտեղ Իսրայելի դատարանի որոշմամբ իրականացվում է որոշ արաբ ընտանիքների վտարում, արդեն մեկ շաբաթից ավելին շարունակվում են բողոքի ցույցեր, որոնք վերաճում են անկարգությունների: 1956 թվականին Հորդանանի կառավարությունը ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության հետ համագործակցության շրջանակում որոշում էր կայացրել բնակեցնել 28 ընտանիք Երուսաղեմի Շեյխ Ջարախ թաղամասում, սակայն չէր տրամադրել նրանց սեփականության իրավունքի փաստաթղթեր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.