Последние новости

ԵՐԵՔՈՎ ՏԱՆԳՈ ՊԱՐԵԼ ՉՍՏԱՑՎԵ՞Ց. ՀԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԻՆ

Առողջություն ենք մաղթում, Կառլո հայրիկ

Արտահերթ ընտրություններին երեք նախագահների համատեղ մասնակցության Տեր-Պետրոսյանի գաղափարը հավանության չարժանացավ երկրորդ նախագահի կողմից։ Մերժված Լևոն Հակոբիչը թափ առավ ու հոգու պոռթկումով անվանեց Ռոբերտ Քոչարյանին ռևանշիստ, մեղադրեց անձնական հաշիվներ մաքրելու մեջ, որից հետո անցավ «վճռական» գործողությունների։

Չկարողանալով իր գրկում խեղդել երկրորդ և երրորդ նախագահներին, ՀԱԿ առաջնորդը փորձեց սեպ խրել նրանց միջև պարզունակ հնարքի միջոցով. ռևանշիստի պիտակ կպցրեց Քոչարյանին, մեղադրեց Նիկոլի հետ անձնական հաշիվներ մաքրելու մեջ, իսկ Սերժ Սարգսյանի մասին ասաց, որ նա այդպիսին չէ։ Ծափիկ-ծափիկ, ծիրանիկ, ունենք այսպիսի պապիկ… Երկրորդ նախագահի գրասենյակից, ի պատասխան Տեր-Պետրոսյանին այդ գլուխկոնծիների, առողջություն մաղթեցին նրան։ Ստացվեց այնպես, ինչպես Բայդենի և Պուտինի հետ կապված պատմության պարագայում

Որոշելով, թե համեմատություն կատարելով հօգուտ Սարգսյանի՝ պառակտել է երկրորդ և երրորդ նախագահներին, Լևոն Հակոբիչը անբարոյական խոր գոհունակության զգացում ապրեց, որից հետո գործի դրեց նախաջրհեղեղյան ժամանակների ՀՀՇ-ի գաղտնի, բայց բացարձակ զենքը. ՀԱԿ վարչության վերջին նիստում Վանիկ Սմբատիչն ընտրվեց դրա անդամ։ Նույն հաջողությամբ ՀԱԿ վարչության անդամ կարող էր դառնալ, օրինակ, կոկորդիլոս Գենան։ Հիշեցնեմ, որ Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում, այսինքն ներկայումս նա 75 տարեկան է։ Օր ծերություն Վանիկ Սմբատիչի բախտն անասելի բերեց. նա դարձավ ոչ միայն ՀԱԿ վարչության անդամ, այլև ընտրողներին հրապուրելու գլխավոր «խայծ» խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Ապրեց, հասավ ուրեմն իր աստեղային ժամին։

Երևանում լուրեր են շրջում, թե Սիրադեղյանը վարակվել է կորոնավիրուսով և իր վերջին օրերն է ապրում հայրենիքից հեռու, ուստի ՀԱԿ վարչության կազմում նրա ընտրվելը լոկ Լևոնի հավատարիմ զինակցին սատարելու միջոց է։ Ասում են նաև, որ Սիրադեղյանը վաղուց Հայաստանում է և շուտով կներկայանա հանրությանը. թեպետ, այդ թեմայով խոսակցությունները քիչ են, ՀԱԿ-ի նոր վարչության շուրջ իրարանցում չկա։ Հայաստանում առանց Լևոնի էլ հոգսերը շատ են, ուստի «ծերունի ավազակներ-2021» շոուն կգրավի լոկ նրանց, ովքեր հավատացել են Նիկոլից հրաժարվելու Լևոն Հակոբիչի շոուին. խելացի մարդիկ չեն հավատացել, որ Կառլո հայրիկը կարող է հրաժարվել Բուրատինոյից։

Ո՞վ է փող տվել Լևոնին

2018թ. իշխանափոխության արշալույսին մենք տեղեկացրել ենք մեր ընթերցողներին, որ Տեր-Պետրոսյանի խնդրանքով իր քաղաքական ենթավարպետը՝ Նիկոլ անունով, ձևավորել էր իրավաբանների խումբ, որոնք փորձում էին իրավական հիմնավորումներ գտնել Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու համար, բայց ոչ թե մեղադրյալի, այլ մեղադրանքներից ազատված մարդու կարգավիճակով։

Հիշեցնեմ, որ լինելով ՆԳ նախարար (1992-1997թթ.), Սիրադեղյանը ՆԳ համակարգում կազմակերպել էր մարդասպանների ավազակախումբ, որի հետևից ձգվում է պատվիրված սպանությունների երկար հետք, բայց եկեք չխոսենք տխուր բաների մասին: Ըստ երևույթին, իրավաբանները հիմնավորումներ չեն գտել, իսկ Սիրադեղյանին ՀԱԿ վարչության անդամ ընտրելով բանը չի ավարտվել։

Բացառված չէ, որ Տեր-Պետրոսյանը որոշել է ուշադրություն հրավիրել իր վրա՝ կազմակերպելով Վանիկ Սմբատիչի հաղթական դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժողովրդի առջև երկրորդ հայտնության մի այդպիսի շոու... Օդանավ ճարելն անհրաժեշտության դեպքում խնդիր չէ։ ՀՀՇ-ի ԲՏՌ-ուհիներին էլ, որոնք վաղուց թոշակի են անցել, արդեն համակել է վայելչակազմ ու բարետես Վանոյի մասին նոստալգիկ հիշողությունների ալիքը. չէ՞ որ նա այնպիսին էր, երբ գլխապատառ փախավ հայոց արդարադատությունից։ Համանման զգացմունքներ են համակել նաև ՆԳ նախկին նախարարի իգական սեռի գումարտակին, որը 1995 թվականին խրոխտ անցավ խորհրդարան՝ «Շամիրամ» կուսակցության ցուցանակի ներքո: Անունը հորինել էր անձամբ Վանիկ Սմբատիչը։

Ահա արդեն 3 տարի է, ինչ մեր երկրում արդարադատությունը փոխարինված է Վանոյի հավատարիմ բարեկամ Նիկոլի քմահաճույքներով, ուստի Վանոն, հնարավոր է, որոշել է վերադառնալ ու միտը բերել ջահել օրերը։ Հասուն տարիքի հինգ զավակների և անթիվ քանակությամբ թոռների տերը որոշել է վաստակել հունիսի 20-ի ընտրությունների հաշվին, վաճառքի հանելով սեփական դեմքը՝ «Նրան փնտրում է Ինտերպոլը» իրազեկմամբ: Ի դեպ, իսկ որտե՞ղ գտնել այն հարցի պատասխանը, թե ով է ֆինանսավորում ՀԱԿ-ի քարոզարշավը։ Ո՞վ է Լևոն Հակոբիչին փող տվել, որպեսզի պապիկը կարողանա հիմնավորապես թոթափել պատկառելի տարիքը՝ վաղեմի հանցագործ-ընկերոջ հետ միասին։

Պասաժ աղբահորի համար

Եթե ենթադրենք, որ Լևոնի հրապարակային հրաժարումը Նիկոլից լոկ խաղ է ի տես ամենքի, իսկ ընտրություններին երեք նախագահների համատեղ մասնակցության գաղափարը ծնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, ապա չի բացառվում, որ Սիրադեղյանի մասնակցությամբ շոուի հովանավորները նույն այն աղբյուրներն են, որոնք ֆինանսավորում են Նիկոլի նախընտրական արշավը։

Ի դեպ, շատերը չեն հավատում այն անեծքների անկեղծությանը, որոնք Լևոնը ժայթքում է Նիկոլի հասցեին, չեն հավատում, որ Կառլո հայրիկը հրաժարվել է Բուրատինոյից, իր իսկ ստեղծածից։ Շատերն այդ հրաժարումը համարեցին խաղ, որի նպատակը Տեր-Պետրոսյանի հետ համատեղ ընտրությունների գնալու գաղափարը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պարտադրելն էր։ Եթե հնարքը հաջողվեր, ապա Լևոն Հակոբիչն իր գրկում խեղդելու էր երկրորդ և երրորդ նախագահներին, բայց երեքով տանգո պարել չստացվեց։ Հնարքը ձախողվեց։

Ռ. Քոչարյանն ու Ս.Սարգսյանը Լևոնի ու Նիկոլի խայծը կուլ չտվեցին։ Արդյունքում Կառլո հայրիկն ու իր Բուրատինոն որոշեցին հետ բերել Բազիլիո կատվին ու Ալիսա աղվեսին՝ հանձին Սիրադեղյանի, որպեսզի խաղան հասարակության հույզերի վրա, բայց կրկին սխալվեցին իրենց հաշվարկներում. հաղորդումն այն մասին, որ Վանիկ Սմբատիչն ընդգրկվել է ՀԱԿ վարչության կազմում, ոչ մի արձագանք չառաջացրեց։ ԲՏՌ-ուհիներն ու շամիրամուհիները հաշվի մեջ չեն։

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վրա Վանոյի երկրորդ հայտնությունը ոչ մի կերպ չի ազդի։ Լևոն Հակոբիչի կուսակցությանն արտահերթ ընտրություններում ընդհանրապես ոչ ոք չի նկատի, ինչպես որ չնկատեցին 2017-ի ընտրություններում, դրա համար էլ 2018-ի արտահերթ ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցեց, որպեսզի վերջնականապես չխայտառակվի... Փոխարենը որոշել է մասնակցել 2021-ի արտահերթ մրցավազքին, այն էլ՝ խայտառակ խաղաքարով, ինչպիսին ՀՀ Քր.օր.-ի ծանր հոդվածներով մեղադրվող, Ինտերպոլի կողմից հետախուզվող Սիրադեղյանն է։ Ինչպիսի՜ նվաստացուցիչ խաղաքար, բայց ինչ արած, չէ՞ որ բացի պահանջված քաղաքական գործիչների հանդեպ ատելությունից, Լևոն Հակոբիչն այսօր ներկայացնելու ոչինչ չունի։ Բացի Վանիկ Սմբատիչից, իհարկե։ Ողորմելի՛ պատկեր։

Վերադառնալով հայրենիք, Սիրադեղյանը հնարավորություն կստանա իրականացնել իր վաղեմի երազանքը. քավության նոխազ չլինել Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ Եթե հունիսի 20-ին Հայաստանում փոխվի իշխանությունը, ապա Վանոն թեթև սրտով կպատմի առանձնակի ծանր գործերով քննիչին այն ամենը, ինչի մասին լռել է այն օրվանից, երբ Ալբերտ Բազեյանը ուղեկցեց իրեն «Զվարթնոց» օդանավակայան և ձեռքը թափահարելով հրաժեշտ տվեց։ Նա կկարողանա անկեղծ պատմել ուսադիրներով մարդկանց, օրինակ՝ այն մասին, որ ՀՅԴ անդամ Կիմ Բալայանի (հետագայում՝ ՍԴ դատավորի) ֆիզիկական ոչնչացման ծրագրի մշակմանը մասնակցել է անձամբ Տեր-Պետրոսյանը։ Հնարավոր է, որ ջրի երես ելնեն պատվիրված այլ սպանությունների մանրամասներ։ Եթե Վանիկ Սմբատիչը մասնակցի նախընտրական շոուին, ապա երեք հոգով տանգոն կարող է ստացվել. Լևոն Հակոբիչը, Նիկոլն ու Վանոն կկարողանան վերջապես խեղդել մեկմեկու իրար գրկում։ Ախ, ինչպիսի՜ պասաժ կլինի աղբահորի համար։

Հիշեցնենք, եթե մոռացել եք. Բազեյանը Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո որոշ ժամանակ գլխավորում էր «Երկրապահ» պատգամավորական խումբը, որը դարձավ խորհրդարանական նոր մեծամասնություն։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАКИМ ОБРАЗОМ КОЛИЧЕСТВО ГИЛЬЗ ВЫРОСЛО ОТ 1 ДО НЕСКОЛЬКИХ?
      2024-05-09 10:56

      Как сообщалось в одной из первых публикаций "Голоса" в 2024 г., посвященное итогам 2023 г. выступление главы Антикоррупционного комитета Сасуна Хачатряна в последние дни декабря содержало важные новости о деле "1 марта". Хачатрян сообщил о передаче следствию гильзы с места событий 1 марта 2008 г., повлекших гибель 10 человек. Напомню, что долгое время следствие объясняло невозможность выявить тех, кто нажал на курок, подменой гильз, собранных  с места  событий 1 марта.

    • ГДЕ БУДЕТ ПОДПИСАНО МЕЖГОСУДАРСТВЕННОЕ СОГЛАШЕНИЕ О МИРЕ, И БУДЕТ ЛИ ОНО ПОДПИСАНО?
      2024-05-07 11:34

      Руководитель общественной организации "Свободный гражданин" Овсеп Хуршудян на днях констатировал стремление Вашингтона к тому, чтобы межгосударственное соглашение о мире между Арменией и Азербайджаном было подписано в Вашингтоне и зачислено в предвыборный актив кандидата демократов Байдена, который стремится укрепить свои позиции за считанные месяцы до президентских выборов.

    • КОГДА ПАШИНЯН СТАЛ ИСПОЛНЯТЬ ДИРЕКТИВЫ АЛИЕВА?
      2024-05-07 11:33

      6-я годовщина избрания Пашиняна (со второй попытки) на пост главы правительства (8 мая) - повод ответить на вопрос: когда человек на посту премьер-министра стал безропотным исполнителем воли президента враждебного Армении геноцидного государства? Сегодня Алиев открытым текстом говорит о том, что делимитация и демаркация проводятся в РА по документам, разработанным в Баку. Он даже не пытается скрыть то обстоятельство, что в лице Пашиняна имеет дело с послушным исполнителем своей воли. 6-я годовщина избрания Пашиняна на пост главы правительства - подходящий повод для поиска ответа на вопрос: когда началось беспрекословное выполнение Пашиняном директив Алиева?

    • ПУСТЬ КАЖДЫЙ ОТВЕТИТ НА ВОПРОС: "С КЕМ Я?"
      2024-05-03 10:14

      Нельзя воображать себя над схваткой, когда речь идет о будущем  детей и внуков, каждый армянин сегодня оказался перед выбором и необходимостью ответить самому себе  на вопрос: "С кем я?" Пусть каждый решит про себя, по какую он сторону баррикад, с кем он - с Николом, "Лфиком", "Грзо", "Лулу", "Держателем бутылки",  "Качающим лодку", " Плюющим в лицо", Овиком Агазаряном и Акопом Асланяном  или по другую сторону баррикад? - Там, где Святая Церковь, гора Арарат, генералы Победы, рядовые ветераны войн за освобождение Арцаха, политзаключенные и все, кто не желает превратиться в манкурта без Родины и Памяти…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • «ՊԱՇԸ» ԿԽԼԻ՞ ԱԲՈՎՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ
      2021-11-02 17:27

      Գլխապտույտ կարիերայի վախճանը Ուղիղ մեկ ամիս առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելեց Աբովյան և հանդիպում ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ստորաբաժանման հետ: Հանդիպման արդյունքներով «ԳԱ»-ն արդեն գրել է այն մասին, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով Աբովյանում վերջ կտրվի Գագիկ Ծառուկյանի ազդեցությանը, որը տարիներ շարունակ համարվել է Կոտայքի մարզի և դրա մայրաքաղաքի բացարձակ տերն ու գրեթե ֆեոդալը։

    • ՆԻԿՈԼԻ ՖԱՎՈՐԻՏԸ ՀԻՄԱ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՎԵԴԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
      2021-11-01 17:37

      Վարչապետը հրամայել է չխնայել ո՛չ փողը, ո՛չ էլ վարչական լծակները… Փաշինյանի սիրելի Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնը թողնելուց հետո գլխավորեց Պետգույքի կառավարման կոմիտեն, սակայն չհարմարվեց նոր տեղում, ուստի որոշել է կրկին վերադառնալ տեղական իշխանության համակարգ: Այդ վերադարձի համար Արարատի մարզի տեղական համայնքների խոշորացման ծրագիրը կազմվել է այնպես, որ Գարիկի համար նախատեսված լինի առանձին համայնք։ Խոշորացումից հետո ձևավորվել են 4 խոշորացված համայնքներ. Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի։ Վեդիում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Սարգսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

    • ԿԱՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է
      2021-10-06 08:54

      Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան: