Последние новости

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԿՏՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի հարցում առաջին կապիտուլյացիոն ակտը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրով,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ դրա ստորագրումը զինվորականները գնահատել են որպես թիկունքից հարված՝ ուղղված Արցախի ազատամարտին։

 

Ռ.Հակոբյանը հիշեցրել է, որ ազատամարտն սկսվել էր Արցախն ազատագրելու նպատակով և 6-7 հազար կյանքի գնով հաջողվել էր հաղթել, մոտ 300 կմ շրջանագիծ գծել մեր սահմանների երկայնքով, ու հանկարծ հաղթող պետությունը կնքում է հրադադարի համաձայնագիր՝ թշնամուն հնարավորություն տալով վերակենդանանալու, մինչդեռ ունեինք լիարժեք հնարավորություն թելադրելու մեր պայմանները։

Գործչի դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունենալով մտավոր կարողություն, իմանալով համաշխարհային պատմությունը պարզապես չէր կարող չգիտակցել, որ Ադրբեջանն ամեն օրը, վայրկյանը, առավել ևս տարին օգտագործելու է վերակենդանանալու համար ու հանկարծ կնքում է հրադադար և ոչ ավելին։

Նրա խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր մեղադրանքներ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ՝ասելով, թե ժամանակի գործոնը հաշվի չէին առել. «բա որ այդ խելքը ունեիր՝ ինչու չէիր դա հաշվի առել հրադադարն ստորագրելիս»,- նշել է բանախոսը։

Նա պատմել է, որ դեռևս տարիներ առաջ քննարկումներ է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ՝ 1994 թվականի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ, որը հենց նրանք գնահատել են կապիտուլյացիա, իսկ հետագայում պարզել է նաև, որ տվյալ փաստաթղթի ստորագրման թիկունքում եղել է Ադրբեջանում նավթային մեծ հետաքրքրություններ ունեցող բրիտանական British Petroleum ընկերությունը։

«Արցախի հետ այսօր տեղի ունեցածի հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր դիվանագիտությամբ ու կեցվածքով»,- հայտարարել Է Ռ. Հակոբյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանին շատերն այսօր համարում են նրա հոգեզավակը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ