Последние новости

Հովսեփյան. Իշխանությունների կողմից հայ զինվորների դիակների պղծումը հնչեղ ապտակ է հայ ժողովրդին

Ուզում եմ հասկանալ` այստեղ ներկա Ազգային ժողովի պատգամավորներն իրոք ապրում են Հայաստանում, թե՞ ինչ-որ այլ երկրում` մեր իրականությունից կտրված: Այս մասին հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքով` հասարակությունը իշխող բլոկից որևէ արձագանք չի տեսել դեպքի կապակցությամբ: «Ընդ որում, դուք բոլորդ քաջ տեղյակ եք այդ մասին, քանի որ ես անձամբ ձեզ ծանոթացրել եմ այս խնդրին դեռ անցյալ տարվա դեկտեմբերին»,- ասաց Հովսեփյանը:

Նա նաև ավելացրեց, որ այս քայլը հնչեղ ապտակ է հայ ժողովրդին: «Ես ուզում եմ հասկանալ. դա նորմա՞լ է ձեզ համար: Նորմա՞լ է, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարը մի քանի օր անընդմեջ ինչ-որ արդարացումներով է հանդես գալիս: Ձեզ համար նորմա՞լ է, որ երեկ առավոտյան ադրբեջանցիները հերթական անգամ ստորացրեցին մեր իսկ տարածքում գտնվող մեր զինվորներին: Եկեք հասկանանք` մենք ենք տերը մեր երկրի, թե՞ պարզապես ինչ-որ պաշտոններ ենք զբաղեցնում»,- վրդովվեց Հովսեփյանը` պատգամավորներին հորդորելով պատշաճ արձագանքել երկրի ներսում տիրող իրավիճակին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ