Последние новости

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է

Երբ ձեռքերը մինչև արմունկները հայի արյան մեջ են

«Մենք մաքուր ենք մնացել Աստծու առաջ, մենք մաքուր ենք մնացել ժողովրդի առաջ, մենք մաքուր ենք մնացել պատմության առաջ»,- հայտարարեց կապիտուլյանտը պաշտոնական նախընտրական քարոզչության առաջին իսկ օրը։ Այս հայտարարությունը ամենաիսկական սրբապղծության տիպիկ օրինակ է. թեպետ, նրա պարագայում դա սովորական բան է։

Նա հանձնում էր Սյունիքն ու ասում, թե անում է դա հանուն Սյունիքի անվտանգության, տարածքներ էր հանձնում ու ստում «բանավոր ընկալման» մասին, մինչև որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց պատահականորեն բացահայտված փաստաթուղթը՝ վկայությունը ծրագրված դավաճանության մասին։ Պատերազմի ընթացքում նա միտումնավոր չգործարկեց լուրջ սպառազինությունը, իսկ հետո բարբաջեց այն զառանցանքը, թե «Իսկանդեր»-ները պայթել են 10%-ով»։ Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 20-ի նիստում նա միտումնավոր լռել էր այն մասին, որ նախօրեին ստացել էր Պուտինի առաջարկը, որը կօգներ պահպանել հազարավոր կյանքեր, Շուշին ու Հադրութը

Այսօր նա ստում է ապագա ընտրողներին, իբր՝ 3 տարվա ընթացքում ավելի շատ սպառազինություն է ձեռք բերվել, քան 10 տարում։ Իրականում նախկին իշխանությունների ծրագրած զինանոցի փոխարեն կապիտուլյանտը գնել է 4 Սու-30 կործանիչ՝ առանց հրթիռների։ Այդ կործանիչները չէին կարող խոցել հակառակորդի թիրախները, Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Մովսես Հակոբյանն այդ գնումն անվանեց դավաճանություն։

2018-ի ամռանը իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը ղեկավարել է գաղտնի բանակցությունները Դուբայում, որտեղ խոսքը տարածքների հանձման մասին էր՝ 4-5 մլրդ թուրքական ներդրումների դիմաց։ Այսօր Գորիս-Կապան ճանապարհի 20 կիլոմետրը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, որոնք թիրախային կրակ են բացում հայկական համայնքների վրա, գերեվարվում հայ զինծառայողներին, առևանգում անասուններին, ծեծում հովիվներին... Ինչպե՞ս է հանդգնում Աստծո մասին խոսել ոճրագործն ու դավաճանը, որի ձեռքերը մինչև արմունկները հայի արյան մեջ են. նա ամենանսեմ անաստվածն է այս հողի վրա:

Դժվար է քարոզել «Թո՛ւրք։ Դավաճա՛ն» գոչյունների տակ։ Դժվար է չորս կողմից լսել, որ ձեռքերդ մինչև արմունկներ հայի արյան մեջ են, որ վրադ խարան դնելու տեղ արդեն չկա, որ խաբել ես ժողովրդին 2018-ին, այսօր փորձում ես խաբել երկրորդ անգամ։ Նիկոլի համար ընտրազանգվածը մեկանգամյա օգտագործման ժողովուրդ է. կբանացնի ու դեն կնետի, ինչպես 2018-ի դեկտեմբերի 9-ին: Կապիտուլյանտի կուսակցության օգտին կքվեարկեն միայն նրանք, ովքեր դեռ հավատում են ժողովրդի հանդեպ սիրո և ժողովրդի առջև խոնարհման մասին նրա խոսքերին: Անհուսալիորեն հիմարացված այդպիսի մարդիկ բացարձակ փոքրամասնություն են։

Կապիտուլյանտը խոսում է այն մասին, թե բանակը թալանել են 30 տարի, ընդ որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով խորհրդարան է առաջադրվում գեներալ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որը ԶՈՒ թիկունքի պատասխանատուն է եղել, հետևաբար՝ եթե բանակը թալանվել է, ապա դա արվել է Մելքոնյանի մասնակցությամբ։

«Նրա համար արյունահեղությունը ոչինչ չի նշանակում»

«60-80% տոկոս առավելությամբ հաղթանակի մասին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Փաշինյանը ընտրությունների արդյունքներով իշխանություն չի տա, նա կարող է գնալ ցանկացած գործողությունների, նրա համար արյունահեղությունը ոչինչ չի նշանակում, դա ցույց են տվել 2008թ.մարտի 1-ի իրադարձությունները»,- նախազգուշացրեց «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու, գնդապետ Սայաթ Շիրինյանը։

ՆԱ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ։ Ասենք, ոստիկանությունը գազանաբարո պահվածք է ցուցաբերում արդեն այսօր, հասարակությունը վրդովված է, թե ինչպես են Արմավիրում ոստիկանները բռնի ուժով մեքենայի մեջ հրել տարեց մի կնոջ, որը համարձակվել է իր կարծիքը հայտնել կապիտուլյանտին՝ տեղի բնակիչների հետ վերջինիս հանդիպման ժամանակ:

Փարաքարում միջնակարգ դպրոցի ուսուցիչները պատմել են, որ աշխատանքից ազատելու սպառնալիքով իրենց ստիպել են գնալ Էջմիածին՝ Փաշինյանի հետ հանդիպման։ Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրում է այդ ցուցմունքները։ Ոստիկաններն ամենուրեք հետապնդում են նրանց, ովքեր Փաշինյանի ելույթների ժամանակ գոչում են, որ նա թուրք է և դավաճան։ Այդ բառերը հնչում են ամենուր, որտեղ ելույթ է ունենում զրահաբաճկոնավոր կապիտուլյանտը։ Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ բացի նոյեմբերի 9-ի, դեկտեմբերի 18-ի և հունվարի 11-ի հայտնի փաստաթղթերից, կա ևս մեկը, որը Փաշինյանը խոստանում է ստորագրել, իսկ իրականում արդեն ստորագրել է՝ հանձնելով Տավուշի և Գեղարքունիքի տարածքները, որտեղ ադրբեջանցիները, իր խոսքերով, խորացել են 18 կմ-ով: Հանձնված չէ, Բագրատյանի կարծիքով, Արարատյան մարզի Տիգրանաշեն (Քյարքի) համայնքը, քանի որ դա չափազանց նկատելի կլիներ և կվնասեր Փաշինյանի կուսակցությանը հունիսի 20-ի ընտրություններում։

Բագրատյանը հաղորդեց, որ Փաշինյանը Ալիևին ու Էրդողանին խոստացել է երկու միջանցք՝ Մեղրիով և Սիսիանով։ Նա խնդրել է ադրբեջանցիներին չհրապարակել չորրորդ փաստաթղթի ստորագրման փաստը մինչև արտահերթ ընտրությունները։ Բագրատյանն ընդգծեց, որ Փաշինյանի կուսակցության հաղթանակի դեպքում ադրբեջանցիները ոչ մի տեղ չեն հեռանա զավթած տարածքներից։ Նախկին վարչապետի կանխատեսմամբ՝ Փաշինյանի կուսակցությունը չի հաղթի հունիսի 20-ի ընտրություններում, հաջորդ խորհրդարանում այն կդառնա ընդդիմություն։

Անելանելիության և իր ներկայությանը ամենուրեք ցուցաբերվող դիմադրության պատճառով Փաշինյանը ստիպված է փոխարինել քարոզչությունը (քաղաքական գործընթացը) կանոններից զուրկ խաղով։ Նա անպարկեշտ է արտահայտվում, սպառնալիքներ հնչեցնում քաղաքական մրցակիցների հասցեին, բացահայտորեն խախտում է օրենքն ու փողեր շռայլում ընտրողներին կաշառելու համար։ Երկրում լեգենդներ ու առասպելներ են շրջում այն մասին, թե ինչ գումարներ են պատրաստ վճարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբները ընտրողների մեծածախ ու մանրածախ ձայների համար

Ապարդյո՛ւն։ Կանոններից զուրկ խաղը չի բերի իրենց համար ցանկալի արդյունքի։ Իրավիճակն արդեն հատել է անդարձելիության կետը։ Ոչ ոք չի վախենում այն սպառնալիքներից, թե իբր՝ իշխանությունը պատգամավորական «թավշե» մանդատները կփոխարինի «պողպատե» մանդատներով և այդժամ կպատասխանի բոլոր հարցերին։ Իսկ ումի՞ց, ըստ էության, կհրամայեք վախենալ. հոգեկան ու մտավոր ծանր հիվանդ և մահու չափ վախեցած քեռո՞ւց, որը 30 աստիճան շոգին քրտնում է զրահաբաճկոնի մեջ ու ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ճղավում հարբած խոզի պես։ Հակահիգիենիկ տեսարան։

Նիկոլը կրկին խաբում է ժողովրդին, ինչպես որ արել է դա ավելի քան երեք տարի։ Այսօր նա դիմում է ընտրազանգվածին որպես մեկանգամյա օգտագործման ժողովրդի, որի բերանը փորձում է փակել 44-օրյա պատերազմի ընթացքում ընտանիքի կերակրողի կորստի համար հատկացվող նպաստներով։ Բագրատյանի հաշվարկներով՝ հայ ժողովրդի կորուստները կազմել են ոչ թե 5 հազար, այլ 7 հազար մարդ։ Կապիտուլյանտը խոսում է մոտ 3 հազար 700 զոհի մասին՝ չբացառելով, որ այդ թիվը կարող է մոտենալ 4 հազարի։ «Պլյուս-մինուս». դե, դուք հասկացաք

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЕСЛИ ПАШИНЯН УДЕРЖИТ ВЛАСТЬ, ТО ЭТО ПРИДАСТ УСКОРЕНИЕ ПРОГРАММЕ "ЗАПАДНЫЙ АЗЕРБАЙДЖАН"
      2024-05-20 10:13

      "Сегодня или никогда!", - произнес архиепископ Баграт Галстанян 16 мая после того, как жители Киранц перекрыли дорогу в Воскепар. Как заявил бывший спикер парламента республиканец Самвел Николян, есть только 2 способа избавить страну от предателя: либо импичмент, либо отставка при помощи массового давления. Критическую массу Движение "Тавуш во имя Родины" пока не обеспечило, а тот факт, что народ доверяет архиепископу и не доверяет политическим деятелям от оппозиции, - признак серьезного кризиса…

    • В КОНЦЕ КОНЦОВ ЗАТКНИ ФОНТАН!
      2024-05-18 12:05

      После подписания протоколов комиссиями Григоряна и Мустафаева агитпроп Пашиняна словно с цепи сорвался! Политизированная публика уже привыкла, что в эфире телеканала, который связывают с персоной спикера Алена Симоняна, ведущий авторской программы "Свободное общение" Гнел Саркисян постоянно повышает голос и кричит на зрительскую аудиторию (главный признак отсутствия профессионализма), дико вращая при этом глазами и размахивая руками.

    • ГД ПРЕДЛАГАЮТ ПЕРЕЙТИ НА СТОРОНУ НАРОДА
      2024-05-15 11:05

      В связи с заявлением политолога Сурена Петросяна об обращении к нему некоторых членов ГД "рюкзаки" провели в соцсетях кампанию под лозунгом "Пашинян - избранный премьер-министр!", что, однако, никак не ослабило контроль над депутатами от фракции большинства. Петросян - один из соратников архиепископа Баграта Галстаняна, возглавившего Движение "Тавуш во имя Родины", которое инициировало процедуру импичмента в парламенте.

    • 20 МАЯ ЗЕЛЕНСКИЙ УТРАТИТ ЛЕГИТИМНОСТЬ, ПАШИНЯН УЖЕ ЕЕ УТРАТИЛ
      2024-05-14 09:48

      20 мая президент Украины Зеленский утратит легитимность, ибо так и не решился провести президентские выборы в условиях поражения на фронтах. Невзирая на решение Конгресса США о выделении финансовой помощи, Киев по-прежнему испытывает нехватку вооружений, между тем влиятельные издания на Западе пишут о том, что в конце мая - начале июня СВО планирует масштабное наступление в направлении второго по величине города Украины Харькова. Согласно последним публикациям французских изданий, в наступлении будет задействовано около 50 тыс. солдат, в России считают, что эта цифра сильно занижена.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։