Последние новости

Վանեցյան. Իշխանությունները հասկանում են, որ Փաշինյանը վերարտադրվելու շանսեր չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանությունը զավթած ուժի ներկայացուցիչներն արդեն սկսել են տեղեկատվության արտահոսք կազմակերպել այն մասին, որ իրենք համաձայն չեն այս կապիտուլյանտի վարած քաղաքականության հետ՝ հասանալով, որ նա արդեն ինքն իրեն սպառել է և վերարտադրվելու ոչ մի շանս չունի: Այս մասին հունիսի 14-ին կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքից վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

 


«Այժմ նրանք փորձում են նման արտահոսքերով մաքրել իրենց անունը, որպեսզի կարողանան հանգիստ կյանքով ապրել և դուրս գալ մարդկանց մեջ: Որոշ ժամանակ անց կապիտուլյանտն ինքը առաջինը նրանց վրա քար կնետի: Ցուցմունք կտա նրանց դեմ և կասի, որ այդ նրանք են իրեն ստիպել, խաբել, թալանել»,- ասաց վարչապետի թեկնածուն: Վանեցյանը հավելեց, որ ընտրություններին ձայն տալ նշանակում է թիմին վստահել և երկրի ղեկավարումը նրան տալ: «Մեր դաշինքն այն ամուր պրոֆեսիոնալ թիմն է, որը կարող է իր վրա վերցնել պատասխանատվությունը և ապահովել պետության վերելքը: Մենք պետք է դուրս գանք անընդհատ անկումների և պարտությունների փուլից»,- ընդգծեց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ