Ռուբեն Մխիթարյան․ «EPILOGUE, կամ նոր սկզբին ընդառաջ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կինոռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում արել, տեղեկացնում է News.am-ը:
«EPILOGUE, կամ նոր սկզբին ընդառաջ»: Սա իմ ՎԵՐՋԻՆ տեսանյութն է: ԸՆՏՐԵՔ ՊԱՏՎՈՎ: ԸՆՏՐԵՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ:
ՈՉ ՆԻԿՈԼԻԶՄԻՆ»,-գրել է նա:
Նա իր ուղերձում մասնավորապես, նշել է. «հունիսի 20-ին մեր բոլորի գիտակից կյանքի գուցե ամենակարևոր օրն է: Այդ օրը մենք մտնելու ենք ընտրատեղամաս և որոշելու ենք՝ ուզում ենք պետություն ունենալ, թե ոչ: Սիրելի հայրենակից, եթե դու ուզում ես պետություն ունենալ, ուրեմն ընտրություն կատարելուց առաջ պետք է հիշես, թե ով է քեզ կանգնեցրել այդ ընտրության առջև: Դու պետք է հիշես, որ կապիտուլյանտը, որը հավակնում է քո ձայնին, քեզ անդադար ստել է:
Կապիտուլյանտը ստել է, որ հանելու է արագաչափերն ու տեսախցիկները, որ վերացնելու է փողոցների կարմիր գծերը, որ իջեցնելու է գազի գինը, որ վերացնելու է կենսաթոշակային համակարգը, ստել է, որ Սաշիկը բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ է, ու որ արագաչափերն ու տեսախցիկներն իրենն են:
Կապիտուլյանտը ստել է, որ «մարտի 1»-ը բացահայտված է, որ ԵԱՏՄ-ն չարիք է և որ պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից, ստել է, որ Ռուսաստանն է կազմակերպել ապրիլյան պատերազմը: Ստել է, որ անձամբ մասնակցել է ապրիլյան պատերազմին, որ Արմեն Սարգսյանն իրավունք չունի լինելու ՀՀ նախագահ, ստել է թանկացումների և պարգևավճարների մասին, ստել է, որ լոքդաունի հետ կապված կոմունալների վճարումների ուշացումը անջատումների չի բերի, որ ծածուկ ոստիկանական ծառայություն չի լինելու, ստել է բանակի աննախադեպ վերազինման ու մարտունակության մասին: Ստել է միլիարդավոր դոլարների ներդրումների, բացվող գործարանների և հայրենադարձության մասին: Նա ստել է, որ Ալիևը կիրթ է և կառուցողական, որ ինչ որ պետք է, դա էլ բանակցում է, որ երբեք թաքուն ու միանձյա ճակատագրական փաստաթուղթ չի ստորագրելու, 44 օր ստել է, որ հաղթելու ենք, որ Արցախը Հայաստան է և վերջ:
Հիմա էլ շարունակում է ստել զոհերի, անհայտ կորածների և գերի ընկած զինվորների թվի մասին: Կապիտուլյանտը առանց սուտ չի կարող»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 14:15
Армения намерена на переговорах в Алма-Ате обсудить урегулирование с Азербайджаном вопроса открытия без ограничений транспортной инфраструктуры и торговых маршрутов в регионе, заявил в понедельник глава армянского МИД Арарат Мирзоян.
-
2024-05-06 14:14
В Чехии Армяно-чешский союз «Урарту» выразил поддержку общенациональному движению «Тавуш во имя Родины».
-
2024-05-06 14:11
Премьер-министр Республики Армения Никол Пашинян 7 мая даст пресс-конференцию. Об этом сообщает «Арменпресс» со ссылкой на правительство. Сообщается, что что пресс-конференция начнется в 12:00. Фактинфо
-
2024-05-06 14:10
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков отказался раскрывать информацию о зарубежных гостях, которые примут участие в инаугурации Владимира Путина. Его слова приводят РИА Новости.