Ծառուկյանը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիք, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստան ունենալու։ Նա քվեարկությանը եկավ տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ։ Ծառուկյան ամուսինները քվեարկեցին Կոտայքի մարզի Առինջ գյուղի համար 66 դպրոցում տեղակայված 29/29 ընտրատեղամասում։
Քվեարկությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց լրագրողների հարցերին։
Հարցին, թե եթե ընտրության արդյունքներն իր թիմին չբավարարի, պատրաստվու՞մ են բողոքի հավաքներ անցկացնել, Ծառուկյանը նշեց, որ ժողովուրդն է ընտրություն կատարողը, եթե չի ուզում, ձայն չի տալիս, ինչ կարող են անել։
«Եթե ամեն ինչ կարգ ու կանոնով գնում է, ինչու անտեղի աղմուկ բարձրացնել։ Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, ում վստահում է, ում հավատում է, ձայնը տալիս է։ Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ի՞նչ անեմ»,- նշեց Ծառուկյանը։
Անդրադառնալով խորհրդարան անցնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Ծառուկյանը կարճ պատասխան տվեց. «Բացառում եմ»։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի թիմակից դարձած Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է ազդել Ծառուկյանի որոշման վրա, նա ծիծաղեց.
«Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել, դու քո ասածին հավատացի՞ր։ Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան վրան ազդել, անիմաստ, դատարկ խոսակցություն է»,- ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն նաև հերքեց այն խոսակցությունները, թե նպատակ ունի փակել քաղաքականության էջը։
Ասաց, որ իր հնարավորությունները շարունակելու է օգտագործել հանուն իր հայրենիքի ու ժողովրդի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".