«Դա բացարձակ սուտ է». Էրիկ Ալեքսանյանը՝ Արմեն Չարչյանի գործով դատախազության պարզաբանման մասին
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է «Հայաստան» դաշինքի անդամ բժիշկ Արեմ Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված Գլխավոր դատախազության պարզաբանմանը, տեղեկացնում է 7or.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթացա դատախազության պարզաբանմանը կապված պարոն Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։ Դրանում մասնավորապես նշվում է, հետևյալը՝ «պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը:
Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում»:
Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը։ Ուրախ եմ, որ ի վերջո դատախազությունը ընդունեց այն փաստը, որ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը որպես անհայտ աղբյուր չի կարող օրինական առիթ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, սակայն հորդորում ենք դատախազությանը չստել հասարակությանը, թե իբր տվյալ դեպքում քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Դա բացարձակ սուտ է:
Տեղեկացնենք հասարակությանը, որ այն բանից հետո, երբ «Բաղրամյամ 26» տելեգրամյան ալիքով տարածվեց հայտնի ձայնագրությունը, ապա դրանից անմիջապես հետո մինչ դատախազի կողմից քննիչին հանձնարատություն ուղարկելը նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատուն զեկուցագիր ներկայացրեց ՀՔԾ պետի անվամբ հենց «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով կատարված հրապարակման մասով, որից անշիջապես հետո էլ կայացվում է «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ որոշում, որի մեջ բառացի նշված է հետևյալը՝ «2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված Հայաստան դաշինքի թեկնածուն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած ՓԲ ընկերության աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»։
Հարգելի գործընկերներ, վերը մեջբերվածներից ակնհայտ է, որ սույն պարագայում, որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, քանզի նկատեցիք որ ոչ մի տեղ «նախապատրաստվող նյութերի արդյունքում» կամ «ստուգողական գործողությունների արդյունքում» ձևակերպումներ տրված չեն: Այո՛, պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ իսկապես նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշված իրադարձության վերաբերյալ հրապարակումը, սակայն հարցը գիտեք՝ ինչումն է, մինչ այդ հանձնարարությունը ուղարկելը, քննիչն արդեն իսկ անհայտ աղբյուրի հիման վրա հարուցել էր քրեական գործը։
Այսինքն դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցես է։
Հարգելի դատախազության գործընկերներ, երբեմն սխալը ընդունելը իրոք արժանի է հարգանքի, Դուք գիտեք, որ այս ամենը հանգեցնելու է պ-ն Չարչյանի արդարացմանը։
Առողջ եղեք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 19:45
На участке, ведущем от села Азатамут Тавушской области к азербайджанскому Газаху, осуществляется усиленный контроль военной полиции. Местные жители предполагают, что в эти минуты проходит встреча должностных лиц двух стран. Утром местные жители видели государственные машины, направлявшиеся к азербайджанской границе.
-
2024-05-15 19:42
Протестное движение "Тавуш во имя Родины" является надпартийным, считает бывший вице-спикер парламента, представитель Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2024-05-15 19:39
Следующие несколько часов станут решающими для премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом говорится в заявлении партии Smer, которую возглавляет Фицо.
-
2024-05-15 19:35
Я был предстателем Канадской епархии 10 лет. Там любые вопросы, связанные с церковным материалом, деньгами и расходами, проходят по следующим каналам – епархиальный совет, депутатское собрание, членское собрание, инспекция. Об этом заявил в беседе с журналистами во время акции протеста 15 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь слухов, связанных с получением им денег и не осуществлением строительства церкви в Канадской епархии.