Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն
Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններ։ Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքում։ Բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ:
Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինվորականներ։ Ուսումնական վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Դրանք ներառում են թիմային ուսուցում, դաշտային մարզումներ ու մարտական հրաձգություն վարժություններ:
Ավելի վաղ Ուկրաինայում սկսվել են «Երեք թուր-2021» առաջին ցամաքային զորավարժությունները՝ Լիտվայից, Լեհաստանից ու ԱՄՆ-ից զինվորականների մասնակցությամբ: Մինչև հուլիսի 30-ը դրանք կանցկացվեն Լվովի մարզում։ Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի երկրներից ավելի քան 1200 զինծառայողներ ու ավելի քան 200 մարտական մեքենաներ:
Մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանման նավերը Սև ծովում զորավարժություններ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Դրանց նպատակն էր բարձրացնել ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".