Հայկական իրավական կենտրոնն սպանված հայ ռազմագերիների գործով ՄԻԵԴ-ում իրավական գործընթաց է սկսել
Վաշինգտոնում գրանցված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), համագործակցաբար ՀՀ-ում գրանցված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրվում է հայ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց մահվան համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:
Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«ՄԻԵԴ ներկայացված փաթեթում նշվում է, որ թվով 19 անձինք, ինչպես իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպես էլ զինվորականներ, միմյանցից տարբեր 10 միջադեպերի արդյունքում սպանվել են, երբ գերության մեջ են գտնվել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալված։ Դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։
Երկու իրավապաշտպան կազմակերպությունները հավաքված նյութերով փորձում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին` ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն գերության մեջ գտնվող անձանց կյանքը չպաշտպանելու համար:
«Չկարողանալով պաշտպանել գերության մեջ գտնվողների կյանքը և չկարողանալով հետաքննել սպանված գերիների հարցերը, Ադրբեջանը խայտառակ կերպով խախտում է մարդու իրավունքներն ու չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ ՄԻԵԴ-ի և եվրոպական բոլոր հարակից կառույցների պարտականությունն է միանշանակ կարմիր գիծ քաշել և ստիպել Ադրբեջանի բռնապետությանը պատասխանատվություն ստանձնել», - ընդգծում է Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը:
Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է սպանված 19 անձանց դեպքերով հետապնդել արդարություն, ինչպես նաև ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և առանց վնասների հայրենադարձվեն: Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայված հայկական իրավական կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ առավել, քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴ-ում գործեր հարուցելու համար։ Այս գործընկերությունը թույլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կեսից ավելիին։ Համագործակցող կազմակերպությունների ջանքերով վերջերս նորից լրացուցիչ գործեր ներկայացվեց ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի հանդեպ կիրառել միջանկյալ միջոց։ Մշտական աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից պահվող այլ ռազմագերիների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու և բացահայտումներ անելու ուղղություններով, հետամուտ լինելու ինչպես նրանց ազատությանը, այնպես էլ կյանքի իրավունքին։
Հայկական իրավական կենտրոնը հրապարակել է այն անձանց անուն-ազգանուններն ու սպանության դեպքերը, որոնց առնչությամբ սկսվել է իրավական գործընթաց։ Հաշվի առնելով սպանության դեպքերի առանձնակի դաժան բնույթը՝ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը թարգմանաբար չենք հրապարակում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 21:07
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян на митинге в пятницу анонсировал новые акции протеста в столице и областях Армении.
-
2024-05-10 21:02
Глава Тавушской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Баграт Галстанян на митинге заявил, что к воскресенью должны быть подготовлены концепции делимитации границы и повышения системы безопасности страны.
-
2024-05-10 20:39
«Для меня это движение – борьба за армянскую государственность», – заявил Чрезвычайный и полномочный посол РА, доктор исторических наук, профессор Рубен Карапетян во время митинга движения «Тавуш во имя Родины» на площади Республики в Ереване 10 мая.
-
2024-05-10 20:35
11 из 12 подвергнутых приводу сегодня граждан выпущены на свободу, в отношении одного из них возбуждено уголовное дело. Об этом во время митинга на Площади Республики Еревана 10 мая заявил член движения «Во имя Родины», депутат от блока «Армения» Гарник Даниелян.