Ինքնաբացարկ են հայտնել 2 դատավորին էլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շարունակվում են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի՝ կալանավորման միջնորդության վերաբերյալ դատական նիստերը։ Նրանց պաշտպաններից Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու պաշտպանյալների գործերն էլ մակագրվել են դատավորների, որոնց իրենք չեն վստահում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Ինքնաբացարկ ենք հայտնել 2 դատավորին էլ՝ Մնացական Մարտիրոսյանին և Կարեն Ֆարխոյանին։ Գտնում ենք, որ երկուսն էլ էս պահին օրենքով սահմանված չեն, խնդիրներ կան թե գործի մակագրման հետ կապված, թե կասկածում ենք, որ Երևանի դատարանի նախագահի կողմից չէ ուղղվել գործն իրենց», - ասաց Մելքոնյանը։
Դատավորներն այժմ խորհրդակցության են՝ հայտարարված ինքնաբացարկների հետ կապված։ Ժամը 14:30-ին նիստերը կշարունակվեն։
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".