Последние новости

Ռուսաստանը պայմանագիր կստորագրի Թուրքիային «Ս-400»-ների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ

Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել «Ս-400» զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման մասին: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը:

«Ինչ վերաբերում է «Ս-400» համալիրին, խորհրդակցությունները շարունակվում են: Կարծում եմ, որ դրանք արդեն վերջնական փուլում են, և մոտ ապագայում մենք կսկսենք գործընկերների հետ պայմանագրի ձևակերպումն և ստորագրումը»,- ասել է նա:

Միխեևը հավելել է, որ վերջերս «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվիրակությունը այցելել է պաշտպանական ցուցահանդեսը Թուրքիայում, որտեղից «հարցումների լավ ծրագիր» են բերել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Միջահիտ Քյուչուքիլմազը հայտարարել էր, որ Անկարայի ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի հետ, այդ թվում` «Ս-400»զենիթահրթիռային համակարգի վերաբերյալ, կշարունակվի:

Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր են կնքել «Ս-400» զենիթահրթիռային համալիրների մատակարարման համար 2017 թվականին, թուրքական կողմը համալիրներ է ստացել 2019 թվականի ամռանը և աշնանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ