Գուտերեշը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Աֆղանստանի հարցով G7-ի գագաթնաժողովում միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն այդ երկրի ժողովրդի շահերի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով G7 վիրտուալ գագաթնաժողովին: Նա միջազգային հանրությանը միասնության կոչ կանի՝ աֆղան ժողովրդի շահերը լավագույնս ապահովելու համար»,- ասել է նա։
Բացի այդ, ՄԱԿ-ը մտահոգված է Աֆղանստանում նոր մարտերի մասին հայտարարություններով, այդ թվում Փանջշերի կիրճի շրջանում:
«Վերջին բանը, որ հիմա պետք է Աֆղանստանի ժողովրդին, զինված հակամարտության շարունակությունն է։ Մենք շատ մտահոգված ենք հումանիտար իրադրության վրա շարունակվող մարտերի ազդեցությամբ՝ Աֆղանստանի որ վայրում էլ դրանք տեղի ունենան»,- ասել է Դյուժարիկը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.