Последние новости

Ռուսաստանը խստորեն դատապարտել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և ամենախիստ ձևով դատապարտում է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունները, հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Անխոս, բավականին մտահոգիչ են մահացության մեծ թվի մասին լուրերը: Ցավոք, հաստատվում են վատատեսական կանխատեսումները, որ Աֆղանստանում առաջացած քաոսից, անշուշտ, առիթը բաց չեն թողնի և կօգտվեն այնտեղ հաստատված ահաբեկչական խմբավորումները, առաջին հերթին՝ ԻԳԻԼ-ը և դրա ածանցյալները», - ասել է Պեսկովը: «Սա լարվածություն է ավելացնում հենց Աֆղանստանում: Վտանգը մեծ է բոլորի համար: Իհարկե, սա շարունակում է մեզ համար լուրջ մտահոգության պատճառ հանդիսանալ»:

«Հաստատվում են կանխատեսումները, որ ահաբեկիչներն օգտվելու են Աֆղանստանում տիրող քաոսից», - հավելել է մամուլի քարտուղարը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ