«Իրավունք»․ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵԺ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Տավուշի Դիլիջան քաղաքում հոկտեմբերի 17–ին սպասվող ՏԻՄ ընտրությունները «Իրավունքի» տեղեկություններով թեժ են լինելու։
Թերթը գրում է, որ Դիլիջանում որպես քաղաքապետի թեկնածու պատրաստվում են առաջադրվել բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով»,–գրում է թերթը:
Ըստ էության`ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում են կոնսոլիդացվել հենց նրա շուրջ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:
Գորիսի՝ ներկայումս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանը ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով, որը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ։
Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս մասնակցության հայտ է ներկայացրել նշված համայնքների ՏԻՄ ընտրություններին։ Արդեն հայտնի է, թե կուսակցությունից ովքեր կգլխավորեն ընտրական ցուցակները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.