Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ Է
Հարավային Կովկասում իրավիճակը պայթունավտանգ է, մասշտաբային թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում, մասնավորապես՝ Թուրքիայի տարածքում, Նախիջևանում, Լաչինի միջանցքի մոտ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը։
«Այս զորավարժությունները բավականին շատ նպատակներ ունեն և կարող են հեշտությամբ վերածվել տարածաշրջանում լարվածության և նոր զինված հակամարտության: Դատելով, թե ինչ զորավարժություններ են ընթանում, որքանով ես հասկանում եմ, նրանք իսկապես օպերացիա են նախապատրաստում ՝ Իրանի հետ սահմանին հարող տարածքի այդ հատվածը գրավելու համար: Թեհրանի համար սա «կարմիր գիծ» է, և նա պաշտոնապես հայտարարեց, որ եթե Ադրբեջանին Նախիջևանի հետ հաղորդակցման կարիք լինի, ապա Իրանը պատրաստ է ապահովել իրանական տարածքում կառուցված բոլոր հաղորդակցությունները: Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ն պարզ տեքստով հայտարարեց, որ դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնձգություններին:
Այս զորավարժությունների ֆոնին Թեհրանը իր զորքերը կենտրոնացնում է հենց Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին՝ ամրապնդելով սահմանի այդ հատվածը: Միևնույն ժամանակ, թվում է, թե Իրանը պետք է դա աներ Աֆղանստանի ուղղությամբ: Այնուամենայնիվ, այս տարածաշրջանում տեղի է ունենում զորքերի կենտրոնացում և կոնտինգենտի ավելացում»-նշեց փորձագետը։
«Իրանցիները նույնպես չեն քնում, նրանք վերահսկում են լարված իրավիճակը, քանի որ դա կնպաստի Իրանի ադրբեջանաբնակ հատվածում անջատողական տրամադրությունների աճին, ինչը Թեհրանին իսկապես դուր չի գալիս»,-հավելեց Գևորգյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանա-իրանական սահմանին կրակոցներին՝ փորձագետը հիշեցրեց, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել, քանի որ թմրանյութերի փոխադրման այդ ալիքը գոյություն ուներ առնվազն վերջին 30 տարիների ընթացքում: «Միգուցե սա նույն դրվագն է: Բայց սա միայն Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվությունն է, պետք է սպասել իրանական կողմի արձագանքին: Սա կարող է լինել բոլորովին այլ դրվագ, և Բաքվի տված մեկնաբանությունը կարող է ամբողջովին չհամապատասխանել իրականությանը»,-եզրափակեց Գևորգյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 17:11
Мы предоставим юридическую поддержку гражданам, уволенным за участие в мирном собрании. Об этом на своей странице в Facebook написал адвокат Рубен Меликян, передает NEWS.am.
-
2024-05-09 15:42
Марш движения «Во имя Родины» под предводительством предстоятеля Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископа Баграта Галстаняна дошел до Еревана. Протестующие в данный момент проходят административный район Канакер-Зейтун на севере столицы Армении, передает NEWS.am.
-
2024-05-09 15:34
К начавшемуся 4 мая с приграничного Киранца маршу движения «Тавуш во имя Родины» присоединяются многочисленные граждане и силы самой разной геополитической ориентации, передает корреспондент NEWS.am.
-
2024-05-09 15:28
Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков подтвердил, что на встрече Владимира Путина и премьера Армении Никола Пашиняна в среду в Москве был согласован вывод российских военных и пограничников из ряда областей Армении, но они останутся на границе Армении с Турцией и Ираном, передает Aysor.am.