Последние новости

Իրանի զորավարժությունները կնպաստեն, որ տարածաշրջանում հարգեն երկրների սահմանները

Իրանի հյուսիսային սահմանին ընթացող զորավարժությունները նպատակ ունեն պահպանել տարածաշրջանային կայունությունը և հարգել միջազգային սահմանները: Այս մասին հայտարարություն է արել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը:

Պաշտոնյաները նշել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը և դիտարկել են գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների ավելացման հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: Զրուցակիցները քննարկել են նաև Գորիս-Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակը: Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի և «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ընթացքի մասին:

Հարկ է նշել, որ Միրզոյան-Զոհուրի հանդիպման մասին հայկական կողմի հաղորդագրության մեջ զորավարժությունների վերաբերյալ դեսպանի հայտարարությունները նշված չեն եղել։

Նշենք, որ իրանական բանակը ցամաքային ուժերի խոշոր զորավարժություններ կսկսի երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, մասնավորապես` Ադրբեջանին սահմանակից տարածքներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ