Последние новости

Որոնողական աշխատանքները Վարանդայում արդյունք չեն տվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ