Последние новости

Ադրբեջանական զինուժը նոր զորավարժություններ է անցկացնում Լաչինում

Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմից հետո: Այդ տարածքով, ինչպես հայտնի է, անցնում է Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Արցախի հետ։

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հրամանատարա–շտաբային զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։

«Վարժանքների ընթացքում դիտարկվում է ցամաքային զորքերի և զորքերի տեսակների փոխգործակցությունը՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ», - նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Լաչինի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում։ Դրանք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ