Последние новости

ՊԵԿ․ Հարկային մուտքերն ավելացել են 12,7 տոկոսով

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հավաքված հարկային մուտքերը՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ավելացել են 12,7 տոկոսով։ Այս մասին 2022թ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ուշադրություն չդարձնելով նրան, որ համեմատությունն արվում է ժամանակահատվածում, երբ երկու ամիս լոքդաուն էր հայտարարված։

Այսպես, նրա խոսքով, 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հարկային մուտքերի բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 144 մլրդ դրամ։ «Ընդ որում, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային բազայով աշխատող քաղաքացիների թիվը հասել է 651 141-ի։ Դա բացարձակ ռեկորդ է։ Նման ցուցանիշ դեռ չի եղել»,-վստահեցրեց ՊԵԿ նախագահը։

Բացի այդ, Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 223 137 դրամ, իսկ ընդհանուր հարկային բազան՝ 145 294 մլրդ դրամ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ