Последние новости

Փաշինյան․ Ընդհանուր առմամբ ծայրահեղ լարված դրություն է

Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սակայն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարությունն ու հայ ժողովուրդը վճռական են տրամադրված, և մենք հնարավոր բոլոր միջոցներով պահպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունն ու անկախությունը։

Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են»,– նշեց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ