Последние новости

ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ

Դա մամուլի ասուլիս անվանել չի կարելի։ Նույնիսկ հարցուպատասխան անվանելը սխալ կլինի։ Ավելի շատ հիշեցնում էր մեկ անձի մենախոսություն, որն իր տեղում չէ։ Բայց չի ուզում դա ընդունել։ Նա վախենում է դա ընդունել։

Նա ասում է, թե մտադիր էր նոյեմբերի 9-ին հանդես գալ ուղերձով՝ 44-օրյա պատերազմում հրադադարի առաջին տարին լրանալու կապակցությամբ: Բայց երբ պատրաստում էր տեքստը, գրեց 80 էջ ու հասավ լոկ կեսին, ուստի, իբր, կասկածեց՝ արժե նման ուղերձով հանդես գալ, թե ոչ։ Եվ մինչև հիմա կասկածում է. գուցե այնուամենայնիվ գրի առնի և ժողովրդի համար կարդա՞ այդ 160 էջերը։

Դա է Նիկոլի ողջ էությունը։ Նա պատրաստ է անկախությունից հետո Հայաստանի պատմության իր սեփական վարկածը շարադրել միայն նրա համար, որպեսզի խուսափի Հայաստանի և Արցախի հարյուր հազարավոր քաղաքացիների գլխին բերած պատուհասների պատասխանատվությունից։ Այն քաղաքացիների, որոնց նա այդպես էլ չասաց, որ իրենց Հայրենիքի անկախության 30-ամյա պատմությունն իզուր է անցել. այդպես է համարում Փաշինյանը։ Եվ տանջալի մտորումների մեջ է. իսկ գուցե պետք էր այդ մասին ասել ավելի վա՞ղ, դեռևս պատերազմից առաջ։ Գուցե հիմա վերջապես պետք է ասել, որ ամեն ինչ զուր էր, թե՞ այնուամենայնիվ չասել ու ձևացնել, թե պայքարը շարունակվում է…

Այ այդպես։ 160 էջերը պետք են Փաշինյանին, որպեսզի համոզի քաղաքացիներին, թե նախքան 2018-ին իր իշխանության գալը Հայաստանն ու Արցախը շարժվել են սխալ ճանապարհով, և որ դա պարզապես բաց թողնված ժամանակ էր։ Եվ, ինչպես կարծում է Փաշինյանը, գուցե իր գլխավոր սխալն այն էր, որ չի ասել դա առաջին իսկ հնարավորության դեպքում, և նույնիսկ այսօր դեռ կասկածում է՝ ասել թե չասել։ Եվ որ Հայաստանի գլխավոր խնդիրն այն է, որ երկրում դեռևս կան մարդիկ, որոնք մի կողմից ցանկանում են ապրել խաղաղ, մյուս կողմից՝ համարում, որ թուրքն իրենց թշնամին է։ Հենց այդ մտածողությունն է Փաշինյանը համարում գլխավոր խնդիր, դրա համար էլ գնացել ենք սխալ ճանապարհով։

Այդ մասին խոսում է նույն այն Նիկոլը, որը ստիպված է ընդունել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ, ուստի ինքը ցանկանում է խնդրել այդ երկրների առաջնորդներին ավելի հստակ արտահայտվել. ցանկանո՞ւմ են արդյոք նրանք հայոց պետության ոչնչացում և հայ ժողովրդի ցեղասպանություն։ Իբր՝ եթե այդպես է, ապա այլ տարբերակ չկա, քան դիմադրել, իսկ ինքն այնքա՜ն է ուզում խաղաղ ապրել…

Նիկոլին անհրաժեշտ են այդ ավելի քան մեկուկես հարյուր էջերը, որպեսզի հիմնավորի, թե իրավացի է ինքը՝ միակն ու անկրկնելին, իսկ դժբախտությունների մեջ մեղավոր են բոլորը. ընդդիմությունը, գերիները, զինվորականները, նախկինները, Խորհրդային Միությունը, հայկական աշխարհայացքը։ Նիկոլին անհրաժեշտ են 160 էջերը Հայաստանի պատմությունը գլխիվայր շրջելու համար։ Գիտե՞ք, թե ինչու է նրան պետք նման բառահեղեղը։ Որովհետև ճշմարտությունն իրականում ամփոփված է մի քանի նախադասության մեջ։

Արցախը հայկական հող է, ինչը համոզիչ կերպով հաստատվում է իրավական փաստաթղթերով և մշակութային ժառանգությամբ։ ԽՍՀՄ ժամանակաշրջանում առավելապես հայերով բնակեցված այդ տարածքի մի մասն ընդգրկվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակով։ Իսկ ԽՍՀՄ փլուզման տարիներին, օգտվելով սեփական ճակատագիրը վճռելու ինքնավարությունների ոչ միայն բնական, այլև ԽՍՀՄ Սահմանադրությամբ ու օրենքով ամրագրված իրավունքից, Արցախն անկախություն հռչակեց։

Ադրբեջանը բռնի ուժով փորձում էր զրկել Արցախին այդ իրավունքից և պատերազմ սանձազերծեց։ Ադրբեջանը պարտվեց այդ պատերազմում, քանի որ Հայաստանում և Արցախում կար սերունդ, որը տխմար ու դավաճանական հարցեր չէր տալիս, թե ով է մեղավոր, որ թշնամին ուզում է մեզ ոչնչացնել, և չէր փորձում բարդել ձախողումների ու ահռելի դժվարությունների մեղքը երկրի նախկին ղեկավարների և հայ ժողովրդի գեների վրա... Հերոսների այդ սերունդը հաղթեց պատերազմում և ապահովեց Հայաստանի ու Արցախի առաջընթաց զարգացումն ընդհուպ մինչև 2018 թվական։

Այդ տարիների ընթացքում մենք, ավաղ, կորցրեցինք զգոնությունը։ Կորցրեցինք ու գոռոզացանք, համոզելով ինքներս մեզ, թե բոլոր հիմնական հարցերն արդեն լուծված են, Արցախը հայկական է առհավետ և... չնկատեցինք, թե ինչ տեմպերով մեր շուրջ բազմացան ու սկսեցին ճարպակալել շնագայլերը։ Շահարկելով խնդիրներն ու դժվարությունները, նրանք եկան իշխանության ու սկսեցին հետևողականորեն փլուզել այն ամենը, ինչ կառուցվել էր իրենցից առաջ և թույլ էր տալիս աշխարհասփյուռ հայերին հպարտանալ իրենց երկրով։

Եվ շարունակում են փլուզել։ Զուր չէ, որ սնապարծությունը մահացու մեղք է, հետևաբար՝ դրա համար պատիժն էլ դաժան է։ Աստվածաշնչյան ժողովրդի սխալները նույնպես աստվածաշնչյան են։ Որպեսզի ուրիշները չկրկնեն դրանք։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СКОВЫРНУТЬ ПАШИНЯНА
      2024-05-18 12:21

      Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ: