«Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը». Պեկինը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Չինաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները կվերանան երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այսօր ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին բանակցությունները։
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլայ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Այս համատեքստում Լիցզյանը հատուկ ընդգծել է Մոսկվայի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում՝ նշելով, որ բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը։
Նա նաև հիշեցրել է, որ Չինաստանը հավասարապես համագործակցում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և հույս է հայտնել, որ կողմերը համատեղ կպաշտպանեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-26 10:53
Река Ташир вышла из берегов: подтопило улицы города Ташир. Об этом сообщают пользователи соцсетей, опубликовав фотографии и видеозаписи.
-
2024-05-26 10:50
В связи с неблагоприятными погодными условиями, сходом сели на автомобильные и железнодорожные пути для проведения ремонтно-восстановительных работа на участке Айрум-Ахтала, связанными с устранением последствий ливня и сели с 26 мая отменяются международные поезда по направлениям Ереван -Тбилиси – Ереван.
-
2024-05-26 10:48
Река Дебед вышла из русла и затопила межгосударственную трассу М-6. Об этом сообщила пресс-служба Дорожного департамента Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-26 10:46
В беседе с журналистами Баграт Србазан подтвердил, что в его гостиничном номере действительно пытались установить скрытое подслушивающее устройство для записи его разговоров, передает Aysor.am.