Последние новости

ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է հայ–ադրբեջանական հակամարտությունը

Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը և հնարավոր ամեն բան անում խաղաղության համար. Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեում հայտարարել է ՌԴ-ի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դևվինը։

«Մենք շփվում ենք Ռուսաստանի հետ... Հուսով եմ, և ռուսական կողմը կարող է արձանագրել, որ մենք դա անում ենք ի շահ խաղաղության, այլ ոչ թե ինչ-ինչ այլ պատճառներով», - ասել է նա:

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում ԵՄ պասիվության մասին պատգամավորների քննադատությանը՝ Դևինը նշել է, որ ԵՄ-ն անում է այն, ինչ կարող է և դիտարկում է ավելին անելու հնարավորությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենը հայտնել է, որ Բրյուսելն այդ հակամարտությունը քննարկում է նաև Անկարայի հետ։

«Մենք շփվում ենք Թուրքիայի հետ, վերջերս ես ներկա էի Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը», - ասել է նա:

Դևինն ընդգծել է, որ այս հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ