Последние новости

CPJ. Թուրքիան աշխարհում լրագրողների բանտարկությունների առումով առաջատարների թվում է

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հրապարակել է իր տարեկան զեկույցն ամբողջ աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ։ Թուրքիան աշխարհում լրագրողների բանտարկությունների առումով առաջատարների թվում է։

Զեկույցի համաձայն՝ «աշխարհում լրագրողների բանտարկությունները նոր ռեկորդ են սահմանել 2021 թվականին»։

2021-ին բանտարկվել է 293 լրագրող՝ 2020 թվականին 280-ի դիմաց: Այս տարի առնվազն 24 լրագրող է սպանվել աշխատանքը կատարելիս, ևս 18-ը, ըստ տեղեկությունների, սպանվել են «չպարզված հանգամանքներում»:

Երրորդ տարին անընդմեջ Չինաստանը շարունակում է մնալ «աշխարհում լրագրողների վատագույն բանտարկյալը» 50 լրագրող ճաղերի հետևում է: Փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջմանը հաջորդած ԶԼՄ-ների ճնշումներից հետո Մյանման բարձրացել է երկրորդ հորիզոնական: Առաջատարների հնգյակում են Եգիպտոսը, Վիետնամը, Բելառուսը։ Թուրքիան վեցերորդ տեղում է։

Ինչպես նշում է CPJ-ն, 2016-ի անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցած բռնաճնշումները փաստացիորեն ոչնչացրեցին երկրի հիմնական լրատվամիջոցները և շատ լրագրողների դրդեցին հեռանալ աշխատանքից, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ