Իրանը գյուղատնտեսական արտադրանքը կարտահանի Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը
Իրանական ընկերությունները փոխում են իրենց երթուղիները՝ Ադրբեջանի տարածքով ցամաքային ուղիների փոխարեն ապրանքները Ռուսաստան արտահանելու համար ընտրելով Կասպից ծովով ջրային տրանսպորտը։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ գյուղատնտեսական միության ղեկավար Սեյեդ Ռեզա Նուրանին, փոխանցում է Fars գործակալությունը։
Նուրանին հավելել է, որ այս որոշման պատճառը ադրբեջանական մաքսատան դանդաղ աշխատանքն է։ Նրա խոսքով, արտահանվող մրգերի ու բանջարեղենի համար Կասպից ծովով անցնող ճանապարհը շատ ավելի էժան է և արագ։
Ռուսաստան մրգերի և բանջարեղենի արտահանման համար ներգրավված են «Ամիրաբադ», «Անզալի» և «Աստարա» նավահանգիստները։
Իրանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է Ադրբեջանի տարածքով Ռուսաստան գյուղմթերքներ ուղարկելու հետ կապված նման խնդիրների մասին։
Հոկտեմբերի 18-ին իրանա-ռուսական համատեղ առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ջալիլ Ջալալիֆարը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, խոչընդոտում է Իրանից ապրանքների արտահանմանը Ռուսաստան։
Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է, որ նման հաղորդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանին բեռնատարների կուտակումը պայմանավորված է հենց Իրանում ծագած խնդիրներով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 06:48
Предполагалось, что ухо получил случайный знакомый художника, либо проститутка или содержательница борделя.
-
2024-05-02 06:36
Группа конгрессменов во главе с Диной Титус на прошлой неделе представила в Палату представителей законопроект (HR8141), который позволит ввести наказание против высокопоставленных азербайджанских чиновников за их нарушения прав человека и военные действия, передает News.am.
-
2024-05-02 06:34
Парламент Грузии принял во втором чтении законопроект «О прозрачности иностранного влияния». Регистрацию прошли 106 депутатов парламента. Законопроект поддержали 83 депутата, против проголосовали 23, , сообщает Первый грузинский канал, передает News.am.
-
2024-05-02 06:33
В новый антироссийский санкционный список США вошли также Евгений Алиев и Джахангир Алиев, сообщает Минфин США, передает News.am.