Իբրահիմ Քալին. Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները
Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները, Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը։
Քալինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրություններն իր ինքնության մաս է դարձրել:
«Կովկասում հիմա բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, կործանման եզրին է։ Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ և այդ շրջանի` Ադրբեջանի կազմ վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,- ասել է Քալինը։
Նրա խոսքով` ուրիշ ոչ ոք այս առումով ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան և Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ամենաշատը կշահի կարգավորումից:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա Հայաստանի համար` որպես դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկրի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով»,- ասել է Քալինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-14 20:50
Завтра в 17:00 у здания Оперы состоится международный экономический форум, на котором также выступит руководитель этого правительства. Об этом сегодня, 14 мая, заявил во дворе церкви Сурб Анна архиепископ Баграт Галстанян, призвав граждан быть в это время там и выразить свое несогласие с политикой властей.
-
2024-05-14 20:48
Завтра мы продолжим наши встречи с общественными организациями и партиями. Об этом заявил во дворе церкви «Сурб Анна» в Ереване 14 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, подводя итоги дня.
-
2024-05-14 19:55
Архиепископ Баграт Галстанян – о предложении Осканяна: У меня нет ни амбиций, ни желания занять пост премьера.
-
2024-05-14 19:33
Собрались 70-80 000 человек, на следующий день движение просто не может погаснуть. Об этом заявил в беседе с корреспондентом NEWS.am депутат от блока «Армения» Гарник Даниелян.