«Հայփոստ»-ը կոչ է անում անձնական տվյալներ չտրամադրել
«Հայփոստ» ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.
«Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին:
Կրկին ահազանգ ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ:
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 13:32
Народ скажет свое слово. Об этом заявил предстоятель Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян в беседе с журналистами, передает News.am.
-
2024-05-07 13:20
Торжественная церемония инаугурации президента России Владимира Путина началась в Кремле, передает Panorama.am.
-
2024-05-07 13:17
Народное шествие в Ереван – против отуречивания Армении. Об этом в беседе с журналистами заявил участвующий в шествии депутат Гарник Даниелян, передает News.am.
-
2024-05-07 12:42
"Посол США в Азербайджане Марк Либби посетил оккупированный Арцах со своей женой и опубликовал улыбающуюся и счастливую фотографию из города Шуши, лишенного армян, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Армен АЙВАЗЯН.