Последние новости

Շերման․ Բաքուն շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ իրականացվող բռնության քաղաքականությունը

Ոգեկոչելով սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ մենք պետք է արձանագրենք այն հետևանքները, որոնք առաջանում են, երբ ագրեսիան ու էթնիկ ատելությունն անկանոն աճում են: Այդ մասին Սումգայիթի ու Բաքվի ջարդերի տարելիցի առնչությամբ հրապարակած հայտարարության մեջ նշել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:

«Այս հիշեցումը հատկապես ակնհայտ է այսօր, երբ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ պետական հովանավորությամբ իրականացվող բռնության քաղաքականությունը: Աշխարհը 2020 թ. ականատես դարձավ հայերի դեմ Ադրբեջանի անզուսպ ատելությանը Արցախ ներխուժման ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը կյանքի կոչեցին սարսափելի պատերազմական հանցագործություններ ընդդեմ հայ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց ու տարեցների, ռազմական գործողությունների ավարտից հետո ապօրինաբար բանտարկեցին հայ ռազմագերիներին: Շատ ռազմագերիներ շարունակում են պահվել Ադրբեջանում»,- հայտարարել է կոնգրեսականը:

Շերմանի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից՝ հայ ժողովրդի նկատմամբ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերած ատելության համար: Նա ընդգծել է, որ մարդկության դեմ նման հանցագործությունները չպետք է մնան չճանաչված կամ չենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ է դրանցից անցել:

«Այսօրվա տարելիցին մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ ընդդիմանալու հայերի հանդեպ ատելությանը, և աշխատելու, որ նման պատմություն այլևս չկրկնվի»,- նշել է կոնգրեսականը, տեղեկացնում է 1Lurer.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ