Последние новости

Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության հարցերը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Տնտեսական խորհրդի 93-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ ԱՊՀ անդամ երկրների ազգային տնտեսությունները զարգացնելու նպատակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ծառայությունների ազատ առևտրի, Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գործունեության և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի նախագծին։ Համաձայնագրի դրույթների իրականացումն ուղղված է ազատ առևտրի գոտու զարգացմանը և ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսությունների աճին»,- նշում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Նիստի մասնակիցները քննարկել են մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանի նախագիծը։ Փաստաթուղթը սահմանում է միջոցառումների շարք, որոնք ուղղված են տեղեկատվական անվտանգության կարգավորման համաձայնեցված մոտեցումների գործնական իրականացմանը։ Բացի այդ, պլանի դրույթների իրականացումն ուղղված է տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հստակեցման և կատարելագործման համակարգված հիմքերի, ինչպես նաև այն ապահովող միջոցառումների մշակման պայմանների ստեղծմանը:

Նիստում հաստատվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Կողմերը լսել են 2020-2021 թվականներին տիեզերքի միջպետական խորհրդի գործունեության հաշվետվությունը, հաստատել են մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրների քիմիական մեքենաշինության զարգացման միջոցառումների փաթեթը և դիտարկել են 2017-2021թթ. անտառաարդյունաբերության և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ