Последние новости

ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ նախագահի հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են դնում

ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են արել և բողոքի նոտա հանձնել՝ Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի վերջին անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ընդգծվել է, որ ամերիկյան նախագահի հայտարարությունները, որոնք հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են դնում։ ՌԴ ԱԳՆ-ը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված թշնամական գործողությունները վճռական և կոշտ հակահարված կստանան։

«Երկկողմ արդիական հարցերի քննարկման ժամանակ դեսպանի առջև սուր դրվեց ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման, ներառյալ նրանց անխափան գործունեության երաշխիքների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ