ՆԱՏՕ-ն մարտական խմբեր կտեղակայի Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում
ՆԱՏՕ-ի առաջնորդները վերահաստատել են իրենց հավատարմությունը դաշինքի բաց դռների քաղաքականությանը՝ Վաշինգտոնի պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն:
«Մենք հատուկ աջակցություն ենք ցուցաբերում այն գործընկերներին, որոնք տուժել են ռուսական սպառնալիքներից և միջամտությունից և կավելացնենք մեր աջակցությունը՝ օգնելու նրանց դիմակայել ռուսական վնասակար ազդեցությանը և զարգացնել իրենց կայունությունը՝ հիմնվելով մեր գործընկերների խնդրանքների և մեր երկարամյա գործընկերության ծրագրերի վրա: Ապրիլին ԱԳ նախարարները կքննարկեն կոնկրետ առաջարկներ՝ ուժեղացնելու մեր աջակցությունն այս գործընկերներին։
Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր դաշնակից բնակչության և Միության տարածքի յուրաքանչյուր դյույմի անվտանգությունը։ Մեր հավատարմությունը 5-րդ հոդվածին անսասան է:
Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների՝ մենք ակտիվացրել ենք ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերը, տեղակայել ենք ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի տարրեր և տեղակայել 40 000 զինվոր մեր արևելյան թևում, ինչպես նաև զգալի օդային և ռազմածովային ուժեր՝ ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության ներքո:
Մենք նաև չորս լրացուցիչ բազմազգ մարտական խմբեր ենք ստեղծում Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցներն ու որոշումները՝ ապահովելու բոլոր դաշնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունը բոլոր ոլորտներում և 360 աստիճանի մոտեցմամբ։
Մեր միջոցառումները մնում են կանխարգելիչ, համաչափ և ոչ էսկալացիոն։ Այժմ մենք կարագացնենք ՆԱՏՕ-ի վերափոխումը դեպի ավելի վտանգավոր ռազմավարական իրականություն, այդ թվում՝ Մադրիդում հաջորդ ռազմավարական հայեցակարգի ընդունման միջոցով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.