Последние новости

Գյումրիյում և Էջմիածնում բարձրացվեց Արցախի դրոշը

Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում մի խումբ քաղաքացիներ տեղադրեցին Արցախի դրոշը:

«Շատ խորհրդանշական դրոշը տըեղադրեցինք Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ Անդրանիկ Զորավարի արձանն է, ինչպես նաև հայ ազատագրական շարժման հայդուկների կիսանդրիները: Տարոսը բոլոր քաղաքներին, Հայաստանը կա, Արցախը կա և ընդմիշտ լինելու է»,-ասաց նախաձեռնության մասնակից Կարապետ Պողոսյանը:

Էջմիածնում` Մայր Աթոռի տարածքում, ընդդիմության ներկայացուցիչները տեղադրեցին և ծածանեցին Արցախի դրոշը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր երկիրն այսօր չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է գտնվում և հայ ժողովուրդը իր պատմության մեջ շատ անգամներ է հայտնվել այսպիսի իրավիճակում:

«Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, նույնիսկ այնպիսի դժվար իրավիճակում, երբ երկրաշարժի, լիակատար շրջափակման իրավիճակում, տարածաշրջանային բոլոր ծրագրերից զրկված լինելով, մեզ պարտադրված պատերազմում մեր միասնականության շնորհիվ մենք կարողացանք ունենալ հաջողություններ, ազատագրել Արցախը և հիմք դնել Հայաստանի ազգային-ազատագրական շարժման համար: Առաջին պատերազմում` Արցախի ազատագրմամբ մենք ստեղծեցինք Հայաստանի և Արցախի ինտեգրված մի այնպիսի կուռ անվտանգային, տնտեսական համակարգ, որ այն տարածաշրջանի և տարածաշրջանային երկրների համար կարող էր հենակետը հանդիսանալ Հայաստանի զարգացման համար»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդը պարտություն կրեց, երբ գնահատական չի տրվել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի կողմից իրագործած հանցագործուններին գնահատական չտալով իշխանությունները կուրորեն գնում են խաղաղության պայմնաագրի ստորագրման, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների  կարգավորման, որը մեծ հարված կհասցնի Արցախի ինքնորոշման գաղափարին:

«Այս իշխանությունների օրոք չի բարձրացվում այն հարցը, որ Արցախը իր իսկ տարածքում պետք է ինքնորոշվի և իր իրավունքները պաշտպանի: Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ առաջինը դա Արցախի ժողովրդի կամքն է և Արցախի ժողովուրդն ուզում է ինքնորոշված լինել: Երկրորդը` Ադրբեջանը չի ցանկանում Արցախի և Հայստանի հետ խաղաղ ապրել, նրա ներխուժումը Արցախի և Հայաստանի տարածքներ ցույց է տալիս այն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համակեցության կանոներչով ապրել: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Հայաստանի Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր դաշինքի, ընդդիմության համադրված ջանքերով պետք է այնպես անենք, որ նորից վերականգնվի հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու փաստը»,-ասաց նա:

Դրոշը տեղադրելուց հետո ընդդիմության ներկայացուցիչներչը մոմ վառեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ