Последние новости

Սալիվան․ ԱՄՆ-ն լի է Ուկրաինային «զենք մատակարարելու վճռականությամբ, որի կարիքը նա ունի»

ԱՄՆ-ն լի է Ուկրաինային «զենք մատակարարելու վճռականությամբ, որի կարիքը երկիրն ունի», հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը Ուկրաինա ավելի շատ զենք կուղարկի՝ կանխելու համար «Ռուսաստանի կողմից նոր տարածքների գրավումը և հարձակումը խաղաղ բնակիչների վրա»:

«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային զենք տրամադրել, որն անհրաժեշտ է նրան, որպեսզի հետ մղեն ռուսներին և թույլ չտան նրանց ավելի շատ քաղաքներ ու բնակավայրեր գրավել, որտեղ նրանք հանցագործություններ են իրականացնում»,- ասել է Սալիվանը ABC News-ի եթերում:

Ավելի ուշ ելույթ ունենալով NBC News-ի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրում՝ Սալիվանը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները «շուրջօրյա աշխատում է սեփական զենքի մատակարարման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպում և համակարգում է զենքի մատակարարումը շատ այլ երկրներից»: «Զենքը ստացվում է ամեն օր, այդ թվում և այսօր»,- ասել է Սալիվանը:

Միացյալ Նահանգներն Ուկրաինային 1,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկել:

Զենքի մատակարարումները ներառել են Stinger պաշտպանական զենիթային հրթիռներ և Javelin հակատանկային հրթիռներ, ինչպես նաև զինամթերք և զրահաբաճկոններ: Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները ավելի շատ ծանր սպառազինում և տեխնիկա մատակարարեն, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ