Последние новости

Գորիսում բարձրացվեց Արցախի դրոշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գորիսում տեղադրվել է Արցախի Հանրապետության դրոշը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս արարողությունը նախ և առաջ մեր ազգային ոգու վերածնունդն է։

 


«Բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ ոգուն, անելիք չունեն, նրանք, ովքեր կողմ են ազգային ոգու վերածննդին, ուրեմն պետք է կանգնած լինեն մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա նշանակում է լինել պահանջատերը մեր ազգային իրավունքի»,- նշեց նա։

Ա. Մինասյանի խոսքով, Արցախն այսօր վիրավոր է, մեր մայր հայրենքի մի կարևորագույն հատված թուրք-ադրեբաջնական դավադիր, ցեղասպան պատերազմի հետևանքով հայտնվել է ծանրագույն վիճակում։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ երկար տարիներ կարողացել են բանակի հզորության և նաև խելացի բանակցային գործընթացի շնորհիվ պահպանել թեկուզ և փխրուն խաղաղության իրավիճակ։

«Այլ են այսօր պայմանները, երբ Արցախը վիրավոր է, հակառակորդը մոտեցել է ու բախում է Սյունքի դարպասները։ Այսօր առավել քան միասնական պետք է լինենք»,- նշեց. Ս. Օհանյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ