Последние новости

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելուն

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին, որ համապարփակ խաղաղության հասնեն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանման գործին: Մենք ողջունել ենք <...> ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը՝ ներառյալ խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան և սահմանների զատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ձևավորումը։ Ինչպես երկու առաջնորդների հետ նախորդ օրը՝ ապրիլի 5-ին, բանակցությունների ժամանակ ընդգծել է պետքարտուղարը [Էնթոնի Բլինքենը] մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները։ Եվ պետքարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համախոհ գործընկերների հետ երկկողմ համագործակցության, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության»,- նշել է դիվանագետը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ