Последние новости

«Սև հովազի» հրամանատարը նստացույց է սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն անժամկետ նստացույց է սկսել։

 

NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։

«Ասում է՝ հնարավոր էր կանխել պատերազմը։ Նշանակում է՝ նպատակաուղղված զոհե՞լ է մարդկանց։ Ասում է՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, երաշխիք չկա, որ մեր սահմանին ոտնձգություն չի լինի։ Ես եղբորս շիրիմի մոտ երդվել եմ՝ մինչև վերջ պայքարելու եմ, ավելի լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ, թե երբ է թուրքը գալիս ինձ մորթելու։ Առանձին մարդիկ անընդհատ կոչ են անում միասնության, ես եկել եմ, կոչ անող մարդկանց եմ սպաում»,- նշեց Գասպարյանը։

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ անհնար է խաղաղություն հաստատել այն ժողովրդի հետո, որը միայն քո մահն է ուզում։

«Ամենաշատը ես եմ կողմ խաղաղությանը, որովհետև ես եմ իմ ամենաթանկը կորցրել, բայց ծիծաղել է, որ մենք խաղաղություն ենք գոչում, իսկ Ալիևը ռազմատենչ հայտարարություն է անում։ Մենք չենք կարող բարեկամ լինել մի ժողովրդի, որը հայ մորթելուց հաճույք է ստանում»,- ընդգծեց Սերոբ Գասպարյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ