ԿՈՂԲՈՒՄ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԵՔ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել:
Անկախ վերջին տարիների մարտահրավերներից, տարիների գործընկերները հետևողական են եղել պլանավորված աշխատանքներն իրականացնելու հարցում։ 2020թթ.-ի ընթացքում, Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով ևս 1500 մետր հատված: Այսպիսով, երկու ծրագրի արդյունքում, 2021 թ.-ի տարեվերջին, Վիվա-ՄՏՍ-ի և FPWC-ի ջանքերով, գյուղում տեղադրվել է 87 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 3400 մետր երկարությամբ ճանապարհ։
Կողբի բնակիչներն արդեն երեք ամիս վայելում են երկամյա ծրագրի արդյունքը: Լուսավորված փողոցներն այստեղ կարևոր են համարում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության, այլև սահմանին ապրող մարդկանց անվտանգության տեսանկյունից:
Էներգախնայող հերթական համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ:
«Մեր իրական տունն սկսվում է սեփական տան պատերից դուրս: Եթե ուզում ենք ապրել բարեկարգ միջավայրում՝ նույն հոգատարությունն ու աշխատասիրությունը պետք է դրսևորենք մեր բոլորի մեծ տան՝ երկրի համար: Թող դա լինի փոքրիկ ծրագրերի միջոցով, բայց գիտակցված, հետևողական և անպայման արդյունքի հասնելու ձգտմամբ: Այս ծրագրի ամենակարևոր շահառուն երիտասարդ սերունդ է: Լուսավորված փողոցում քայլելը, բարեկարգված միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Ուզում եմ հավատալ նաև, որ նման ծրագրերով կարելի է երիտասարդներին փոխանցել աշխատասիրության, երկրի նկատմամբ հոգատարության դրսևորման, ունեցածը գնահատելու և պահպանելու արժեհամակարգ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Էներգախայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից: Ծրագիրը նաև էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ է տալիս այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչ կա` բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են այլ խնդիրների լուծմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 15:48
В рамках 33-го бизнес-форума ЕБРР 15 мая в гостинице Двин Ардшинбанк, стратегический партнер и флагманский спонсор мероприятия, организовал панельную дискуссию по вопросу экономических и торговых санкций. Инициатива Ардшинбанка объединила на одной площадке международных экспертов, а также представителей частного и государственного секторов, заинтересованых в контроле за санкционными процессами. Основной целью дискуссии стал обмен мнениями и помощь участникам в практической реализации соблюдения санкций.
-
2024-05-16 11:43
Определенная часть армянской общественности, по всей вероятности, до сих пор не осведомлена о требованиях, предъявляемых Армении со стороны турецко-азербайджанского союза, полагает экс-министр экономики Карен ЧШМАРИТЯН.
-
2024-05-16 10:30
В наше время многие преподаватели преподносят учебный материал исключительно так, как написано в методиках - без какого-либо интереса к своему делу и воспитанникам. Лишь некоторые способны не только вводить учеников в мир знаний, но и стать для них близким и родным человеком. К этим преданным своему делу людям, несомненно, относится танцор, хореограф, основатель ансамбля "Амберд" Эдгар Оганесян.
-
2024-05-15 16:35
В рамках 33-го бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР) ЗАО «Ардшинбанк» и голландский банк развития предпринимательства FMO подписали Договор поручительства по кредитному портфелю на сумму 20 млн. долларов США сроком на 7 лет.