«Զարթի՛ր, լաո» երգի ներքո երթի մասնակիցները Հովքից շարժվեցին Դիլիջան
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանը և նրանց միացած քաղաքացիները ապրիլի 25-ին մեկնարկած երթի երկրորդ օրը Հովքից ու ուղևորվեցին դեպի Դիլիջան։
Ասպրամ Կրպեյանը «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերով մարդկանց տեղեկացրեց իրենց օրվա պլանների մասին։ Այսօր նրանք պատրաստվում են քայլել մոտ 25-26 կմ։
Ճանապարհին երթի մասնակիցների շարքերը համալրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ինչպես նաև մի քանի տեղի բնակիչներ։
«Մեզ համար կարևոր է ցանկացած մասնակցություն։ Մենք շարունակում ենք քայլել հանուն հավերժական Հայաստանի։ Պետք է լինենք ազատ, անկախ, միացյալ»,- ասաց Կրպեյանը։
Կյուրեղյանն էլ նշեց, որ միացել է այս ակցիային ոչ որպես պատգամավոր, այլ որպես երեք երեխաների մայր։
«Դիմում եմ հայ կանանց, մայրերին, քույրերին, աղջիկներին` մենք իրավունք չունենք մեր մեծ ընտանիքի ճակատագիրը թողնելու այս թրքասեր, ոչ պետականամետ իշխանությանը։ Պետք է հեռացնենք նրանց»,- ասաց Կյուրեղյանը։
Նրանց ուղեկցող մեքենայից միացրած է «Զարթի՛ր, լաո» երգը, որի հնչյունների ներքո նրանք քայլում են, ինչպես նաև ձայնակցում։
Ճանապարհին տարբեր մեքենաներ ազդանշաններ են տալիս երթի մասնակիցներին և այդպիսով իրենց աջակցությունը հայտնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".