Последние новости

Փաշինյանի ծաղրանկարով հավերը վազվզում են հրապարակում. «Ազատագրական շարժման» նոր ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ազատագրական շարժումը» Հանրապետության հրապարակ հավեր էր բերել «Ազատագրում վախկոտներից և վախկոտությունից» խորագրով ակցիային։

 


Այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ Շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը հայտնեց, որ դա կեղծ տոն է համարում։

«2018-ին, երբ այս իշխանությունը երկրի գլուխ բարձրացավ, բոլորի մեջ վախ սերմանեցին։ Վախկոտների ղեկավարմամբ էլ 2020-ին մենք պատերազմում պարտվեցինք, ինչի համար էլ ուզում ենք ՀՀ քաղաքացիներին ասել, որ պետք է ազատագրվեն վախերից»,- ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ հավերը վախի խորհրդանիշ են։

Հավերի վրա ամրացված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երգիծանկարները։ Շարժման համահիմնադրի խոսքով` ոստիկանները հիմա էլ պետք է հավերին բերման ենթարկեն, քանի որ իրենց շարժման անդամներին այդ երգիծանկարի համար բերման էին ենթարկում։

Ոստիկանները ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Վահագն Չախալյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Հավելենք, որ մինչ հավերն ազատ զբոսնում էին և փորձում պաշտպանվել թափառող շան հարձակումներից, հրապարակում հնչում էր Պիպո Ֆրանկոյի հայտնի` «Կի-կի-կի» հայտնի երգը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ