Ռուսաստանի ԱԳՆ․ Բողոքի ակցիաները Երևանի ներքին գործն են
Հայաստանում բողոքի ակցիաները երկրի ներքին գործն են։ Ճեպազրույցի ժամանակ նման կարիք է հայտնել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք շահագրգիռ ենք երկրի կայունության ու խաղաղ զարգացման հարցում։ Ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում»,- ասել է Զայցևը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ հանրահավաքների կապին, նա նշել է, որ Մոսկվայում կարծում են` խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ հայկական ղեկավարության այս կամ այն հայտարարության ընկալման մասին է:
«Այս կապակցությամբ կուզենայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել, որ մենք մշտապես հավատարիմ ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աջակցությանն առաջին հերթին եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման ու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով»,- ընդգծել է Զայցևը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 11:21
Действующая в Армении власть презираема не только врагом, но и собственным народом. Об этом 21 мая, выступая с трибуны парламента, заявил член фракции оппозиционного блока «Армения» Агван Варданян, передает Verelq.am.
-
2024-05-21 11:19
Официальный представитель Госдепартамента США Мэттью Миллер обвинил власти Ирана в произошедшей авиакатастрофе, в которой погибли президент ИРИ и глава МИД, передает Sputnik Армения.
-
2024-05-21 11:12
Российские войска в ночь и утром 21 мая нанесли удары по Харькову беспилотниками и ракетами, передает News.am.
-
2024-05-21 11:11
ЕС намерен начать официальные переговоры о вступлении Украины и Молдавии 25 июня, сообщает издание Politico со ссылкой на пять дипломатов. "Это дата проведения саммита Европейского совета", - говорится в сообщении издания на сайте, передает Sputnik Армения.