Բայրամով․ Բաքուն և Երևանը պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովի կազմի շուրջ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և անվտանգության համատեղ հանձնաժողովի կազմի շուրջ։
«Ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել։ Հաշվի առնելով սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ՝ մեր առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այն ղեկավարվի ավելի բարձր մակարդակով։ Ադրբեջանական կողմի առաջարկն այն էր, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը ղեկավարողը լինի փոխվարչապետի մակարդակով», - ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել հանձնաժողովի կազմի շուրջ։
«Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի կազմի շուրջ։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, առաջին հանդիպումը դեռ չի կայացել։ Մենք պատրաստ ենք հանդիպմանը», - հավելել է արտգործնախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 12:15
В селе Киранц установлены столбы, рядом с ними стоят пограничники, они вооружены и в масках.
-
2024-05-20 12:12
В Армении пытаются оценить возможные сценарии развития внутриполитической ситуации в Иране на фоне трагической гибели иранского президента Эбрахима Раиси. Иранист Жанна Варданян пишет в своем телеграмм-канале:
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.