Последние новости

Աբովյան-Արամի խաչմերուկից ոստիկանությունը բերման է ենթարկել 15 քաղաքացու

Երևանի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել ավտոերթի 15 մասնակից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Այդ հատվածից 15 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,- հայտնեցին ոստիկանությունից։

Նրանք բաժին են տարվել «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հիմքով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։

Ընդդիմությունն այսօր ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր էր անցկացնում 4 տարբեր ուղղությունով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված էին Հայաստանի և Արցախի դրոշները։ Ժամը 16։00-ին ավտոերթի մասնակիցները պետք է հասնեին Ֆրասնիայի հրապարակ, սակայն դեպի Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները ոստիկանները փակել էին։

Աբովյան փողոցով այդ ուղղությամբ երթևեկող մեքենաները Աբովյան-Պուշկին հատվածում անցան ոստիկանության մեքենայի կողքով, սակայն Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում ավտոերթի մասնակիցների առաջ ճանապարհը փակեցին մի քանի ոստիկանական մեքենայով։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ