«Հրապարակ»․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մեր աղբյուրներն ասում են՝ քանի դեռ շարժման ստվերային շահառուներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել ժամանակավոր վարչապետի թեկնածության շուրջ, շարժումը չի աճի, նոր թափ չի ստանա, լավագույն դեպքում կպահպանվի եղած վիճակը, բայց շատ հնարավոր է, որ գնա մարման, քանի որ հայ ժողովուրդը սիրում է մարդկանց, անձերի հետևից գնալ, և քչերին է գաղափարը համախմբում։
Բացի այդ, երբ չկա հստակություն, թե ով է լինելու ժամանակավոր վարչապետը, հրապարակի ուժերն իրենց բոլոր ռեսուրսները չեն օգտագործում։ Իսկ ՀՀ երկու նախագահների քննարկումների, պլանների մասին քչերն են տեղեկացված:
Մեզ ասում են, որ կա միայն մի հստակություն, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կա կոնսենսուս, որ իրենցից ոչ մեկը չի լինելու վարչապետի թեկնածու, և նրանք հակված են հնարավորինս քաղաքականապես չեզոք անձի առաջադրել: Մեզ ասացին, որ քննարկվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն վերջինս իր համաձայնությունը չի տվել, կոմֆորտի սովոր նախկին պաշտոնյան չի ցանկացել պայքարի մեջ մխրճվել և լուրջ պատասխանատվություն ստանձնել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.