Մետաքսե Հակոբյան․ Փաշինյանի և Հարությունյանի թաքուն հանդիպումներն անհանգստացնող են
Այս խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց` երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը հայտարեց, որ իրենք չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, քանի որ դա կվնասի բանակցային գործընթացին։
«Եթե նախկիները չէին խոսում Արցախի անկախության ճանաչման մասին, որովհետև դա կխանգարեր բանակցային գործընթացին, հիմա տեսեք, թե մենք ուր ենք հասել, որ իրենք ընդամենն այն միտքը ասելու համար, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ասում են` դա կվնասի բանակցային գործընթացին։ Որտեղից ուր ենք հասել, ինչպես իրենք են ասում` նշաձողն իջեցրել են»,–ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հնարավոր հանդիպմանը, Հակոբյանը նշեց, որ Արցախում տեղյակ չեն` նման հանդիպում կայացել է, թե ոչ, բայց թաքուն հանդիպումներն անհանգստացնող են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.