Սեյրան Օհանյանն ասել է, թե ինչու ԱԺ ընդդիմադիրները չեն մասնակցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել են ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համառոտ պարզաբանելով, թե ինչու խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է ընդդիմության բացակայությունը` նշելով, որ կարևորում են մեր բազմակողմ հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ։
«Նախ՝ ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ, իսկ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Այս պայմաններում, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մեր մասնակցությունն այդ նիստին նպատակային չենք համարել»,- գրել է Օհանյանը:
Նա նշել է, որ կարևորելով երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ, հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիք ունեն: Այս պահին որևէ պատասխան կամ մերժում չեն ստացել:
«Սակայն տարօրինակն այն է, որ այսօր, փորձելով ստվեր նետել մեր գործողություններին, իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը՝ նրա ղեկավարին անհիմն մեղադրանք ներկայացնելով և ներքաշելով դատական գործընթացների մեջ»,- հիշեցրել է Սեյրան Օհանյանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".