Պենտագոնը հրապարակել է Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ցանկը
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն այսօր հրապարակել է Կիևին տրամադրած ռազմական օգնության հաշվետվությունը։
Պենտագոնի տվյալներով` Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր օգնության ծավալները հասել են 5.6 մլրդ դոլարի, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման օրից` 6.3 մլրդի։
Ինչպես իր զեկույցում նշում է Պենտագոնը, ռազմական ոլորտում Ուկրաինային ցուցաբերած օգնությունը ներառում է ավելի քան 1.400 «Stinger» շարժական զենիթահրթիռային համալիր, ավելի քան 6.500 «Javelin» հակատանկային հրթիռային համալիր, ավելի քան 20.000 այլ տեսակի հակատանկային համալիրներ, ավելի քան 700 «Switchblade» անօդաչու, 155-մմ 126 հաուբից և դրա համար նախատեսված 260.000 արկ, ինչպես նաև 108 մարտավարական մեքենա այդ հրետանային զենքի քարշակման համար։
Բացի այդ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը Կիև է ուղարկել 20 Մի-17 ուղղաթիռ, 200 Մ113 զրահամեքենա, ավելի քան 7 000 միավոր հրաձգային զենք և դրա համար նախատեսված ավելի քան 50 մլն փամփուշտ, մոտ 75 000 զրահաբաճկոնի և սաղավարտների հավաքածու, 121 հատ «Phoenix Ghost» անօդաչու ավիացիան համալիր և «Հարպուն» ցամաքային տեղակայման հականավային թևավոր հրթիռներ։
Պենտագոնի ցանկում կան նաև քիմիական, ռադիոլոգիական և կենսաբանական պաշտպանության միջոցներ, բժշկական պարագաներ, պաշտպանված կապի համակարգեր, պայթուցիկ, գիշերային տեսանելիության սարքեր, արբանյակային կապի ծառայություններ։ ԱՄՆ–ն ֆինանսավորել է նաև Ուկրաինայի զինվորականների ուսուցումն ու տեխնիկական սպասարկումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 13:32
Народ скажет свое слово. Об этом заявил предстоятель Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян в беседе с журналистами, передает News.am.
-
2024-05-07 13:20
Торжественная церемония инаугурации президента России Владимира Путина началась в Кремле, передает Panorama.am.
-
2024-05-07 13:17
Народное шествие в Ереван – против отуречивания Армении. Об этом в беседе с журналистами заявил участвующий в шествии депутат Гарник Даниелян, передает News.am.
-
2024-05-07 12:42
"Посол США в Азербайджане Марк Либби посетил оккупированный Арцах со своей женой и опубликовал улыбающуюся и счастливую фотографию из города Шуши, лишенного армян, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Армен АЙВАЗЯН.