Երևանում անմար կրակի մոտ գիշերը յուրահատուկ հիշատակի արարողություն է անցկացվել
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աշխատակիցները և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիշերը` ժամը 4։00-ին, լամպեր են վառել, ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի։
«Երևի այն ժամանակ`1941 թվականին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, նման մութ գիշեր է եղել, ինչպես այսօր «Հաղթանակ» զբոսայգում։ Երևանը, որի վերևում վեր է խոյանում «Մայր Հայաստան» հուշարձանը, քնած էր։ Լուռ «դողում էր» անմար կրակը»,- ասվում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հրապարակման մեջ։
Նշվում է, որ ուղիղ ժամը 4։00-ին Հաղթանակի զբոսայգում են եղել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության, սահմանապահ վարչության, վետերանների միավորման աշխատակիցներ, հայ-ռուսական երիտասարդական միության, Հայաստանում «Դոնսկոյ ամենազոր զորքի» առանձին օկրուգի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Սահմանապահի պատանի ընկեր» ակումբի երեխաները։
2022 թվականի հունիսի 22-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 81-րդ տարելիցի օրը: Հենց այդ օրը 1941 թվականի ամռանը Գերմանիան վաղ առավոտյան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.